«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1998 թվականի N 797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 470 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «545» թիվը փոխարինել «687» թվով և հանել «բ» ենթակետը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 14-ի N 797 որոշմամբ
Ն ո ր մ ա ց ու յ ց ն ե ր
Հայաստանի Հանրապետության մարզային եվ Երեվանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման
Անվանումը Հաստիքային միավորումը
Կենտրոնի տնօրեն 1
Գլխավոր հաշվապահ 1
Սպասարկող անձնակազմ
Գործավար, մեքենագրուհի-քարտուղար, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս`
մինչև 50 հազար բնակիչ սպասարկման համար 1
50 հազարից մինչև 120 հազար բնակիչ սպասարկման համար 2
120 հազար և ավելի բնակչի սպասարկման համար 3
Մասնագետներ
Տեսուչ` Երևանի թաղային համայնքներում, Գյումրի, Վանաձոր քաղաքներում 8 հազար բնակչի, իսկ հանրապետության մյուս քաղաքներում 12 հազար բնակչի սպասարկման համար 1*
Տեսուչ` փախստականների և բնակչության տեղաշարժի հարցերի գծով 1
__________
Ծանոթություն. 10 և ավելի հաստիքային միավոր ունեցող ծառայությունների տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի պաշտոն:
* յուրաքանչյուր կենտրոնում ոչ պակաս 3 հաստիքային միավորից