Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2011 թվականի N 1018-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. 2011 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 15000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նորոգման աշխատանքների կատարման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 11.08.11 N 1196-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նշված գումարը «Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1018-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի

և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս տարի

1 2 3 4 5 6

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0

այդ թվում`

09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (15000.0) (15000.0)

այդ թվում`

01 Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն 2590.0 2590.0

այդ թվում`

02 Տարրական ընդհանուր կրթություն 2590.0 2590.0

08. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 2590.0 2590.0

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2590.0 2590.0

այդ թվում`

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 2590.0 2590.0

02 Միջնակարգ ընդհանուր կրթություն 8410.0 8410.0

այդ թվում`

01 Հիմնական ընդհանուր կրթություն 5950.0 5950.0

11. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 5950.0 5950.0

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 5950.0 5950.0

այդ թվում`

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 5950.0 5950.0

02 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն 2460.0 2460.0

12. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 2460.0 2460.0

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 2460.0 2460.0

այդ թվում`

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 2460.0 2460.0

06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (26000.0) (26000.0)

այդ թվում`

01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (26000.0) (26000.0)

17. Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ (18300.0) (18300.0)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն (18300.0) (18300.0)

այդ թվում`

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (18300.0) (18300.0)

21. Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում (7700.0) (7700.0)

ՀՀ կրթության և գիտության նախարարություն (7700.0) (7700.0)

այդ թվում`

Վարչական սարքավորումներ (7700.0) (7700.0)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 15000.0 15000.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 15000.0 15000.0

այդ թվում`

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 15000.0 15000.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 15000.0 15000.0

ՀՀ կառավարություն 15000.0 15000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1018-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գնման առարկայի Գումարը

(հազ. դրամ)

(ավելացումները նշված են դրական նշանով)

անվանումը չափման միավորը քանակը գնման ձևը

1 2 3 4 5

ՀՀ կրթության և գիտության նախարարություն 3300.0

Բաժին N 09 Խումբ N 01 Դաս N 02 Տարրական ընդհանուր կրթություն 2590.0

4. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 2590.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2590.0

Տարրական ընդհանուր կրթության ծառայություններ դրամ 1.0 ԲԸԱՀ 2590.0

Բաժին N 09 Խումբ N 02 Դաս N 01 Հիմնական ընդհանուր կրթություն 5950.0

4. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 5950.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5950.0

Ընդհանուր միջնակարգ կրթության ծառայություններ դրամ 1.0 ԲԸԱՀ 5950.0

Բաժին N 09 Խումբ N 02 Դաս N 02 Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն 2460.0

5. Մասնագիտացված հանրակրթական ուսուցում 2460.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2460.0

Ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության ծառայություններ դրամ 1.0 ԲԸԱՀ 2460.0

Բաժին N 09 Խումբ N 06 Դաս N 01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (7700.0)

5. Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում (7700.0)

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (7700.0)

Այլ կահույքի արտադրություն դրամ 1 ԲԸ (7700.0)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 14-ի N 1018-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Չափորոշիչները Ոչ ֆինանսական ցուցանիշները Ֆինանսական ցուցանիշները

ինն ամիս տարի ինն ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը003 ԱԾ01 Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ

Նկարագրությունը`

Հանրապետության դպրոցների ինտերնետային ցանցի

սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում

Քանակական Դպրոցների թիվը

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x (18300.0) (18300.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը003 Հանրակրթության օժանդակության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական ուսուցման որակի, մատչելիության և տնտեսության արդի պահանջներին համապատասխանության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը005 ԱԾ07 Մասնագիտացված հանրակրթական ուսուցում տարրական ընդհանուր կրթության մակարդակում

Նկարագրությունը`

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հանրակրթության կազմակերպում տարրական ընդհանուր կրթության մակարդակում

Քանակական Դպրոցների թիվը

Աշակերտների թիվը

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x 2590.0 2590.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը005 Հատուկ ընդհանուր կրթության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ներուժի ադեկվատ զարգացում, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հավասար պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Միջնակարգ և հատուկ ընդհանուր դպրոցներ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը005 ԱԾ08 Մասնագիտացված հանրակրթական ուսուցում հիմնական ընդհանուր կրթության մակարդակում

Նկարագրությունը`

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հանրակրթության

կազմակերպում հիմնական ընդհանուր կրթության մակարդակում

Քանակական Դպրոցների թիվը

Աշակերտների թիվը

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x 5950.0 5950.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը005 Հատուկ ընդհանուր կրթության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ներուժի ադեկվատ զարգացում, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հավասար պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Միջնակարգ և հատուկ ընդհանուր դպրոցներ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը005 ԱԾ09 Մասնագիտացված հանրակրթական ուսուցում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության մակարդակում

Նկարագրությունը`

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների հանրակրթության

կազմակերպում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության մակարդակում

Քանակական Դպրոցների թիվը

Աշակերտների թիվը

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x 2460.0 2460.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը005 Հատուկ ընդհանուր կրթության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ներուժի ադեկվատ զարգացում, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հավասար պայմանների ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Միջնակարգ և հատուկ ընդհանուր դպրոցներ

1.2 Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը004 ԾՏ02 Ջավախքի դպրոցներին գույքի տրամադրում

Նկարագրությունը`

Ջավախքի հայկական դպրոցներին գույքի տրամադրում

Շահառուների քանակը

Գումարը (հազ. դրամ) x x (7700.0) (7700.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը ըստ հայտերի ներկայացման

Շահառուների ընտրության չափանիշները

Ջավախքի հայկական դպրոցներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը004 Օժանդակություն սփյուռքի հայկական կրթօջախներին

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հայեցի կրթության միջոցով սփյուռքահայության ազգային ինքնության և սփյուռքահայ համայնքների պահպանում

Ծրագրային դասիչը Անվանումը`

Ը005 ԾՏ03 «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների կատարում

Նկարագրությունը`

«Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների կատարում

Շահառուների քանակը 1 1

Գումարը (հազ. դրամ) x x 15000.0 15000.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ

Շահառուների ընտրության չափանիշները

Մասնագիտացված հանրակրթական դպրոցներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը005 Հատուկ ընդհանուր կրթության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Արտակարգ ունակություններ դրսևորած երեխաների ներուժի ադեկվատ զարգացում, հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար կրթության մատչելիության և հավասար պայմանների ապահովում

(Հավելվածը փոփ. 11.08.11 N 1196-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։