ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 1051-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` վեցամսյա ժամկետում գույքագրել և ամփոփել սույն որոշման հավելվածում նշված համայնքներում գոյություն ունեցող բնակարանային ֆոնդում բնակությունից ազատ բնակարանների (բնակելի տների) ու անավարտ շինարարության բնակելի տների վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների պահանջարկը բավարարելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 1051-Ա որոշման
Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակԸ
NN
ը/կ Մարզը Համայնքը Բնակարանի քանակը Սենյակների քանակը
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք
1. Կոտայք 50 1-սենյականոց
քաղ. Հրազդան 10
քաղ. Աբովյան 18
քաղ. Չարենցավան 3
քաղ. Եղվարդ 6
քաղ. Բյուրեղավան 5
գ. Արամուս 4
գ. Կապուտան 2
գ. Ակունք 2
2. Արմավիր 26 1-սենյականոց
քաղ. Վաղարշապատ
(Էջմիածին) 18
քաղ. Արմավիր 2
գ. Արագած 3
գ.Արևաշատ 2
գ.Ծաղկուտ 1
3. Արարատ 21 1-սենյականոց
քաղ. Արտաշատ 4
քաղ. Մասիս 10
գ. Արբաթ 2
գ. Դիտակ 5
4. Գեղարքունիք 28 1-սենյականոց
քաղ. Գավառ 14
քաղ. Սևան 7
քաղ. Մարտունի 1
գ. Սարուխան 2
գ. Հացառատ 1
գ. Դրախտիկ 1
գ. Մեծ Մասրիք 2
5. Արագածոտն 8 1-սենյականոց
քաղ. Աշտարակ 3
քաղ. Ապարան 1
գ. Ցամաքասար 1
գ. Փարպի 1
գ. Իրինդ 1
գ. Մուլքի 1
6. Սյունիք 17 1-սենյականոց
քաղ. Մեղրի 8
քաղ. Գորիս 3
քաղ. Կապան 1
քաղ. Ագարակ 3
գ. Նյուվադի 1
գ. Գեղանուշ 1
7. Վայոց ձոր 5 1-սենյականոց
քաղ. Եղեգնաձոր 1
գ. Մալիշկա 3
գ. Հերմոն 1
8. Տավուշ 12 1-սենյականոց
գ. Բաղանիս 1
գ. Մովսես 2
գ. Բերդավան 4
գ. Խաշթառակ 3
գ. Հաղարծին 1
գ. Գանձաքար 1
9. Լոռի 60 1-սենյականոց
քաղ. Վանաձոր 47
քաղ. Ստեփանավան 8
գ. Բազում 4
գ. Գետավան 1
10. Շիրակ 47 1-սենյականոց
քաղ. Գյումրի 26
քաղ. Ախուրյան 1
քաղ. Մարալիկ 17
գ. Գեղանիստ 3
11. Երևան 87 1-սենյականոց
Անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող
12. Շիրակ քաղ. Մարալիկ 160 1-սենյականոց
Ընդամենը 521 1-սենյականոց
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան