ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2011 թվականի N 701-Ա
Թ. ԱՍԱԹԻԱՆԻԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Թինա Ասաթիանիի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժաղով՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին աոաջարկություն՝ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 22-ի N 701-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԹԻՆԱ ԱՍԱԹԻԱՆԻԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան
- ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Յու. Չիլինգարյան
- ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար
Պ. Սաֆարյան
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Տ. Մարգարյան
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Հ. Հունանյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
տեղակալ
է. Մնացականյան
- «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական
լաբորատորիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ռ. Ավագյան
- ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս (համաձայնությամբ)
Ն. Դադայան - Ա. Ասաթիանիի դուստրը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան