ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2011 թվականի N 997-Ա
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին և 67-րդ, 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին:
3. Սահմանել, որ լուծարման հանձնաժողովները`
1) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 21-ի N 997-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Գտնվելու վայրը Գրանցման ծածկագիրը
1. «Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ քաղ. Երևան, Հաղթանակի 1-ին փող., 46 290.120.02458
2. «Շենկառ» ՓԲԸ քաղ. Երևան, Արշակունյաց 278 269.140.00716
3. «Գեոկոմպլեքս» ՓԲԸ քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., 47 264.140.00928
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան