Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2011 թվականի N 1096-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.

2) որոշման հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերը, հավելվածի 1-ին, 3-րդ, 9-րդ և 10-րդ կետերը և եզրակացության վերնագիրը «սպելտայի» բառից հետո լրացնել «փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, եգիպտացորենի սերմացուի, յուղատու բույսերի սերմերի և պտուղների, ցանքի համար սերմերի, պտուղների և հատիկների» բառերով.

3) եզրակացության աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« 4. 100190910 Փափուկ ցորեն և մեսլին սերմացու

5. 100510 Եգիպտացորենի սերմացու

6. 1207 Յուղատու բույսերի սերմեր և պտուղներ

7. 1209 Սերմեր, պտուղներ և հատիկներ ցանքի համար

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. օգոստոսի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։