«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1998 թվականի N 855
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«NN
Ը/Կ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1 2 3
1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
2. Սաունաների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
3. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
4. Երևան քաղաքում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
բ) հյուրանոցների կազմակերպում
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների կազմակերպում
դ) դեղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
5. Երևան քաղաքից դուրս`
ա) հյուրանոցների կազմակերպում
բ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.
6. Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
բ) դեղատների կազմակերպում 1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան