Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2011 թվականի N 1166-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող 35 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի մայիսի 31-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. օգոստոսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 18-ի N 1166-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դասական աճուրդով օտարման ենթակա 35 տրանսպորտային միջոցի

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետհամա-րանիշը Թողարկման

տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

1 2 3 4 5 6 7

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. «ՎԱԶ-21061» 016 ԼԼ 03 1995 թ. 844000 844000 18000

2. «ՎԱԶ-21213» 039 ՏՏ 05 1996 թ. 796000 796000 18000

3. «ՎԱԶ-21213» 082 ՏՏ 05 1996 թ. 845000 845000 18000

4. «ՎԱԶ-21213» 081 ՏՏ 05 1996 թ. 895000 895000 18000

5. «ՎԱԶ-21099» 114 ԼԼ 03 1997 թ. 913000 913000 18000

6. «ՎԱԶ-21099» 074 ԼԼ 03 1996 թ. 1076000 1076000 18000

7. «ՎԱԶ-2106» 035 ՏՏ 05 1998 թ. 849000 849000 18000

8. «ՎԱԶ-21061» 062 ՏՏ 05 1998 թ. 899000 899000 18000

9. «ՎԱԶ-21061» 063 ՏՏ 05 1998 թ. 849000 849000 18000

10. «ՎԱԶ-21061» 052 ՏՏ 05 1998 թ. 705000 705000 18000

11. «ՎԱԶ-21061» 053 ՏՏ 05 1998 թ. 849000 849000 18000

12. «ՎԱԶ-21061» 186 ԼԼ 01 1998 թ. 705000 705000 18000

13. «ՎԱԶ-21061» 013 ԼԼ 03 1998 թ. 849000 849000 18000

14. «ՎԱԶ-21061» 067 ԼԼ 03 1998 թ. 849000 849000 18000

15. «ՎԱԶ-2106» 707 ԼԼ 03 1998 թ. 849000 849000 18000

16. «ՎԱԶ-21213» 084 ՏՏ 05 1999 թ. 1135000 1135000 18000

17. «ԳԱԶ-3110» 107 ՏՏ 05 1999 թ. 727000 727000 18000

18. «ԳԱԶ-3110» 150 ԼԼ 03 1999 թ. 1006000 1006000 18000

19. «ԳԱԶ-311000» 028 ԼԼ 03 2000 թ. 995000 995000 18000

20. «ՎԱԶ-2107» 112 ԼԼ 03 2001 թ. 941000 941000 18000

21. «ՎԱԶ-2107» 330 ԼԼ 03 2000 թ. 887000 887000 18000

22. «ՎԱԶ-2107» 535 ԼԼ 03 2000 թ. 737000 737000 18000

23. «ՎԱԶ-21099» 071 ԼԼ 03 2001 թ. 859000 859000 18000

24. «ՎԱԶ-21099» 111 ՍՕ 01 2001 թ. 1097000 1097000 18000

25. «ՎԱԶ-21099» 045 ՏՏ 05 2001 թ. 1097000 1097000 18000

26. «ՎԱԶ-21099» 107 ԼԼ 03 2001 թ. 1286000 1286000 18000

27. «ՎԱԶ-21099» 066 ՏՏ 05 2001 թ. 1097000 1097000 18000

28. «ՎԱԶ-21099» 007 ՏՏ 05 2001 թ. 1097000 1097000 18000

29. «ՎԱԶ-21213» 078 ՏՏ 05 2001 թ. 745000 745000 18000

30. «ՎԱԶ-21065» 014 ՏՏ 05 2001 թ. 996000 996000 18000

31. «ՎԱԶ-211200» 048 ՏՏ 05 2002 թ. 1358000 1358000 18000

32. «ՎԱԶ-21213» 106 ՏՏ 05 2002 թ. 1148000 1148000 18000

33. «ՎԱԶ-21213» 099 ՏՏ 05 2002 թ. 1148000 1148000 18000

34. «ՎԱԶ-21213» 020 ՏՏ 05 2002 թ. 1148000 1148000 18000

35. «ՎԱԶ-21213» 013 ՏՏ 05 2002 թ. 1366000 1366000 18000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։