Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-01-11-ից մինչև 2007-06-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-06-01Բացել ARLIS-ում

040.00004.11.01.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 հունվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 1999 թվականի N 4

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ելնելով Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության խնդիրների և գործառույթների առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ վարչության ու ծառայության կանոնադրություններում և կառուցվածքներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետի «բ» ենթակետից հանել «և սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։