Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2011 թվականի N 1194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 860-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. օգոստոսի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1194-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 860-Ն որոշման

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

1 2 3 4

NN

ը/կ Ծառայության տեսակը Ծառայության

մատուցման

ժամկետը Վճարի չափը

(դրամ)

1. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում, ինչպես նաև դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառում կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: մեկ աշխատանքային օրվա ընթացքում 60000

երեք աշխատանքային օրվա ընթացքում 40000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000

2. Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: երկու աշխատանքային օրվա ընթացքում 100000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 50000

3. Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ ստանդարտ կանոնադրությունների դեպքում (բացառությամբ էլեկտրոնային եղանակով անհատ ձեռնարկատիրոջ և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 120-Ն որոշման) պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը:

Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: մեկ աշխատանքային օրվա ընթացքում 30000

երկու աշխատանքային օրվա ընթացքում 20000

երեք աշխատանքային օրվա ընթացքում 15000

4. Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում 2-ից ավելի յուրաքանչյուր կանոնադրության տրամադրում` թղթային եղանակով 1000

5. Իրավաբանական անձանց գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ ստանդարտ կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում 1000

6. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում նույն աշխատանքային օրվա ընթացքում 8000

7. Իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրում` թղթային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում 10000

8. Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում 10000

երկու աշխատանքային օրվա ընթացքում 7000

9. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000

տասը աշխատանքային օրվա ընթացքում 10000

10. Անվան, հայրանվան, ազգանվան փոխման եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 50000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 30000

տասը աշխատանքային օրվա ընթացքում 20000

11. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման եզրակացության հաստատում կամ մերժում երեք աշխատանքային օրվա ընթացքում 30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 20000

տասը աշխատանքային օրվա ընթացքում 10000

12. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում երկու աշխատանքային օրվա ընթացքում 150000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում 120000

յոթ աշխատանքային օրվա ընթացքում 90000

13. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը մեկ աշխատանքային օրվա ընթացքում 8000

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։