ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 803-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 63-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 12-ի «Անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի կազմերը հաստատելու մասին» N 63-Ն որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 25-ի N 803-Ն
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ
I. Ախուրյանի ջրամբարի շահագործման համար
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)
Ե. Կարապետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով
Ս. Խաչատրյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ
Հ. Սարգսյան - Ախուրյանի ջրամբարի պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ
Ս. Սահակյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի պետ
Է. Ոսկանյան - թարգմանիչ
II. Հոկտեմբերյանի (Սարդարապատի) կարգավորիչի շահագործման համար
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)
Ե. Կարապետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով
Ս. Խաչատրյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ
Վ. Ավետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի Արմավիրի ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ
Լ. Գուրգենյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջատար մասնագետ
Է. Ոսկանյան - թարգմանիչ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 25-ի N 803-Ն
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն
որոշման
Կ Ա Զ Մ
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ԿԱՐԳԱՎՈՐԻՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
Մ. Մկրտումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ - գլխավոր պետական տեսուչի տեղակալ
Կ. Դաղբաշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Ս. Հովհաննիսյան - «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն
Վ. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության մասնագետ
Վ. Մակարյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության մասնագետ
Գ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
Մ. Տոնոյան - «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ
Ջ. Զազյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի Արմավիրի մայր ջրանցքի նախագծի գլխավոր ճարտարագետ
Հ. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Դ. Հովհաննիսյան - թարգմանիչ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան