Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011390

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 հունիսի 2011 թ.

ք. Երևան N 308-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 1-ին գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 1

0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ ,

որտեղ`

Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում մեկ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցում և առևտրային հաշվառման համալիրի (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները և այլն) տեղակայում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված),

Վլրաց -ը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 100 մետրը գերազանցող սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է: Իսկ եթե սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ը ներառում է նաև դրանց կառուցման արժեքը,

Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:

2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:

3. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 մեթոդիկայով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:»:

2) Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 3-րդ գլուխը և N 3 աղյուսակը։

3) Հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մեթոդիկա 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

Միացման տեսակը Միացվող

առավելագույն հզորությունը Ստանդարտ միացման վճարը

հազար դրամ ( ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Երևան քաղաքի տարածք Հայաստանի Հանրապետության

տարածք (բացառությամբ

Երևան քաղաքի)

Միաֆազ

(0.22 կՎ) 10 կՎԱ 65 53

14 կՎԱ 91 62

Միացման

ուժեղացում 10կՎԱ-ից 14 կՎԱ 26 9

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով.

ՄՎ = Վ10կվա + Վ1կվա (Պհզ-10)

որտեղ`

Վ10կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 474 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 278 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

Վ1կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ-ն գերազանցող յուրաքանչյուր 1 կՎԱ լրացուցիչ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 27 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 7,5 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

Պհզ -ն սպառողի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։