«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 օգոստոսի 2011 թ. թիվ 212-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ (1991-2011 ԹԹ.)» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի սեպտեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2011 թ. օգոստոսի 19
ք. Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի օգոստոսի 16-ի
թիվ 212-Ն որոշմամբ
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի մասում` անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Հուշադրամի եզրագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է հայերեն և անգլերեն լեզուներով և թողարկման տարեթիվը «2011»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են արծիվ ու կռունկ` որպես հայ ազգի և պետականության հոգևոր ու ռազմական ուժի, ազատության ու խաղաղության խորհրդանիշեր: Վերևի մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է հայերեն լեզվով, իսկ ներքևում` Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված խորհրդանշանը` «2011», եռագույն ձևավորմամբ:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը
Մետաղը և հարգը
Զանգվածը
Տրամագիծը
Որակը
Դրամաշուրթը
Տպաքանակը 5000 դրամ
արծաթ, 925.0
168,1 գ
63,0 մմ
պրուֆ
հարթ, համարակալված
300 հատ
1.1 «Հայաստանի Հանրապետության 20-ամյակ (1991-2011թթ.)» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները