ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 63-Ն
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան` անդրսահմանային ջրային համակարգերի համատեղ օգտագործումն ավելի արդյունավետ և հստակ դարձնելու նպատակով`
1. Հաստատել անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի և դրանց գործունեությանն օժանդակող փորձագետների կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. փետրվարի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ
I. Ախուրյանի ջրամբարի շահագործման համար
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)
Ե. Կարապետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով
Ս. Խաչատրյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ
Հ. Սարգսյան - Ախուրյանի ջրամբարի պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ
Ս. Սահակյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի պետ
Է. Ոսկանյան - թարգմանիչ
II. Հոկտեմբերյանի (Սարդարապատի) կարգավորիչի շահագործման համար
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ)
Ե. Կարապետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով
Ս. Խաչատրյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ
Վ. Ավետյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի Արմավիրի ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի պետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի պետ
Լ. Գուրգենյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջատար մասնագետ
Է. Ոսկանյան - թարգմանիչ
(հավելվածը խմբ. 28.09.06 N 714-Ն, փոփ. 18.12.06 N 1002-Ն, խմբ. 25.08.11 N 803-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2004 թ.
փետրվարի 12-ի N 63-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ԿԱՐԳԱՎՈՐԻՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
Մ. Մկրտումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ - գլխավոր պետական տեսուչի տեղակալ
Կ. Դաղբաշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Ս. Հովհաննիսյան - «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն
Վ. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության մասնագետ
Վ. Մակարյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության մասնագետ
Գ. Մուրադյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
Մ. Տոնոյան - «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ
Ջ. Զազյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի Արմավիրի մայր ջրանցքի նախագծի գլխավոր ճարտարագետ
Հ. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Դ. Հովհաննիսյան - թարգմանիչ
(հավելվածը խմբ. 28.09.06 N 714-Ն, 25.08.11 N 803-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան