Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան 30 օգոստոսի 2011 թ.

1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1994 թվականի մարտի 15-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` պայմանագրով ու զինակոչով համալրման և զինվորական ծառայության անցման կարգը կանոնակարգելու նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը` Արձանագրությունը, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայության անցնելիս զինծառայողների ստանձնած պարտավորությունները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● ստեղծել անհրաժեշտ պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքեր ՀՀ քաղաքացիներին զինակոչելու և պայմանագրով զինվորական ծառայության ընդունելու համար և խոչընդոտներ չստեղծել նրանց համար,

● փոխհատուցել ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողների կողմից ոչ ծառայողական պարտականությունները կատարելիս գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասը,

● ապահովել, որպեսզի ՀՀ համապատասխան իրավասու մարմինները, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրականացնեն Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում ծառայություն անցնող ՀՀ քաղաքացի զինծառայողների ապահովագրությունը, կենսաթոշակային և արտոնյալ ապահովագրությունը, ինչպես նաև նրանց բնակարանային ապահովումը:

4. Համաձայնագրով սահմանված են նաև համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող հարցերի լուծման կարգը, համաձայնագրի կնքման, վավերացման, ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման կարգն ու պայմանները:

5. Համաձայնագրով սահմանված է, որ համաձայնագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ենթակա է վավերացման: Համաձայնագիրն ստորագրվել է մինչև 1995 թվականի հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության ընդունումը, երբ միջազգային պայմանագրի կիրառումը մինչև վավերացումը թույլատրելի էր ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով: Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրական դատարանն իրականացնում է միջազգային պայմանագրերի նախնական սահմանադրական վերահսկողություն` խնդիր ունենալով կանխելու Հայաստանի Հանրապետության համար հակասահմանադրական պարտավորությունների ստանձնումը, ուստի սույն համաձայնագրով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը գնահատվել է այդ շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1994 թվականի մարտի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համալրման և զինվորական ծառայություն անցնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող Գ. Հարությունյան

30 օգոստոսի 2011 թ.

ՍԴՈ-986

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։