«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1999 թվականի N 24
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116 հոդվածի 8-րդ կետի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի երրորդ մասի` 1999 թվականի հունվարի 12-ից դադարում են Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի լիազորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ստեղծել լուծարման հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Մանուկյան - տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ
Ս. Մամիկոնյան - ՀՀ գլխավոր պետական արբիտրի պաշտոնակատար
Գ. Ղարիբյան - տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
Ա. Մաթևոսյան - տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
Ա. Սարգսյան - տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
Լ. Սոսյան - տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր
2. Հանձնաժողովին`
ա) 10-օրյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի լուծարման հետ կապված կազմակերպական աշխատանքները.
բ) Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի գույքը սահմանված կարգով հանձնել տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի տնօրինությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան