Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2003 թվականի N 354-Ն

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 42-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. ապրիլի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 13-ի N 354-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքներն ու հիմքերը՝ ըստ ջրօգտագործման նպատակների:

2. Սույն կարգով սահմանված ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակի և ռեժիմի հիման վրա ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվում են ջրօգտագործման նորմատիվային չափաքանակները:

3. Ջրօգտագործողները սույն կարգի համաձայն մշակված ջրօգտագործման անհատական նորմաները ներկայացնում են ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմին` հաստատման:

(3-րդ կետը խմբ. 25.08.11 N 1204-Ն)

II. ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

4. Ջրառի չափաքանակի նորմատիվային չափաքանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում՝ ջրօգտագործման տեխնոլոգիական ռեժիմով սահմանված միավոր արտադրանքի ճյուղային նորմատիվային ջրապահանջի և նախագծային հզորությամբ նախատեսվող արտադրանքի քանակի արտադրյալը՝ հաշվարկային ժամանակահատվածի համար:

5. Նորմատիվային ջրապահանջի (Ծ) հաշվարկման բանաձևն է՝

Ծ = Գկ x Գա x Ն x Ա,

որտեղ՝

Ն-ն բնագավառի համար ջրապահանջի նորմատիվն է (մ.3/հա, մ.3/տ, մ.3/հատ, մ.3/դրամ),

Ա-ն արտադրական հզորությունն է՝ հաշվարկային ժամանակահատվածի համար (հա, տ, հատ, դրամ),

Գկ-ն հիդրոտեխնիկական կառույցի նախագծային փաստաթղթերով սահմանված նորմատիվային ջրակորստի գործակիցն է,

Գա-ն ջրամատակարարման անհավասարաչափության գործակիցն է՝

Ակտի պատկեր

Գա [ 1,0 ÷ 1,3].

ա) բնակավայրերի խմելու ջրի և կենցաղային կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, ֆիզիկական անձանց համար կիրառվում է շինարարական նորմերով ու կանոններով սահմանված ջրապահանջի նորմը.

բ) արտադրական կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես ճյուղային նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ տեխնոլոգիական ռեժիմի համար սահմանված միավոր արտադրանքի համար ջրապահանջի նորմը.

գ) ոռոգման համար հողատարածքի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ հողատարածքի ոռոգման ռեժիմի համար սահմանված «բրուտտո» ջրման նորմը՝ միավոր մակերեսի համար.

դ) տնտեսության այլ ճյուղերի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տնտեսության տվյալ ճյուղի միավոր արտադրանքի համար սահմանված նորմատիվային ջրապահանջը։

III. ՋՐԱՌԻ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

6. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողին հատկացվող ջրառի ռեժիմի (այսուհետ՝ ռեժիմ) որոշման համար հիմք են հանդիսանում՝

ա) ջրօգտագործման նպատակը և բնույթը,

բ) ջրային պետական կադաստրում գրանցված ջրային ռեսուրսի տվյալ հատվածի հիդրոլոգիական տվյալները,

գ) ջրօգտագործողի նորմատիվային ջրապահանջը,

դ) ջրային ռեսուրսի տվյալ հատվածում էկոլոգիական թողքը,

ե) ջրօգտագործման թույլտվությունների համաձայն իրականացվող փաստացի ջրառի ծավալները:

Անկախ ջրապահանջից՝ ջրառի սահմանված ռեժիմը ջրառի բոլոր ժամանակահատվածների համար պետք է ապահովի հետևյալ պայմանները`

Հ - Ջփ - Ջն ≥ Հէ,

որտեղ՝

Հ-ն ջրային ռեսուրսի հոսքն է (գնահատվում է հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալների կամ ջրային ռեսուրսի հոսքի մոդուլի արժեքով),

Ջփ-ն այլ ջրօգտագործողների կողմից գումարային փաստացի ջրօգտագործումն է ջրային ռեսուրսից՝ նախատեսվող ջրառի հատվածում,

Ջն-ն ջրային ռեսուրսի տվյալ հատվածում նախատեսվող ջրառն է,

Հէ-ն էկոլոգիական թողքն է, որը սահմանված կարգով որոշվում է ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի համար:

(հավելվածը խմբ. 25.08.11 N 1204-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։