ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1261-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող ավտոմեքենան` համաձայն հավելվածի, նվիրաբերել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` կնքել համապատասխան պայմանագիր և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1261-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Հայոց ցեղասպանության թանգարաՆ-ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նվիրաբերվող տրանսպորտային միջոցի
Տրանսպորտային միջոցի մակնիշը Թողարկման տարեթիվը Շարժիչի համարը Նույնականացման համարը Հաշվեկշռային արժեքը
«Տոյոտա-Կորոլա» 2009 թ. 1ZZ3185428 vin JTDBR42E50J013724 8.670.000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան