Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 2011 թվականի N 839-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագներն ուսումնասիրելու, ծառայությունների որակի և սակագնի համարժեքությունը գնահատելու, Հայաստանի Հանրապետության հարևանությամբ գործող տարածքային, ինչպես նաև այլ միջազգային օդանավակայանների ու ավիաընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հետ համեմատելու, դրանց մրցունակությունը և ուղևորների համար մատչելիությունը գնահատելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա ժամկետում վերլուծել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել այն գործոնների մասին տեղեկատվություն, որոնք կարող են ներազդել Հայաստանի Հանրապետության ուղևորափոխադրումների շուկայում առաջարկվող որակի և սակագների վրա, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ այն ավելի մատչելի ու մրցունակ դարձնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

սեպտեմբերի 7-ի N 839-Ա

որոշման

ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ (միջգերատեսչական

աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

Դ. Հովհաննիսյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Հ. Ղոսալմյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

աշխատակազմի ֆինանսական վերլուծության վարչության

պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։