ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 10 և 11 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Երևանի Կենտրոնի վարչական շրջանի Իսահակյան 28 և Տերյան 89 հասցեներում տեղակայված վարչական շենքի 1-ին և 4-րդ հարկերից Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ու «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքների հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 73,630.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքներն իրականացնում է բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1257-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով)
գնման ձևը չափի միավորը քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 73,630.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 73,630.0
Երևանի Կենտրոնի վարչական շրջանի Իսահակյան 28 և Տերյան 89 հասցեներում տեղակայված վարչական շենքի 1-ին և 4-րդ հարկերից Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ամրացված տարածքների հիմնանորոգում ԲԸԱՀ դրամ 1 73,630.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1257-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական
ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.5.3. Ներդրումներ պետական կառավարչական հիմնարկ չհանդիսացող պետական սեփականություն հանդիսացող կազմակերպություններում
Ծրագրային դասիչը Անվանումը
Վարչական շենքի հիմնանորոգում
Նկարագրությունը
Երևանի Կենտրոնի վարչական շրջանի Իսահակյան 28 և Տերյան 89 հասցեներում տեղակայված վարչական շենքի 1-ին և 4-րդ հարկերից Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ամրացված տարածքների հիմնանորոգման աշխատանքներ
Ս003 ԱՊ 01
Քանակական 1 1 X X
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) X X 73,630.0 73,630.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 ԱԾ01 ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից քաղաքաշինության ոլորտում ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Երևանի Կենտրոնի վարչական շրջանի Իսահակյան 28 և Տերյան 89 հասցեներում տեղակայված վարչական շենքի 1-ին և 4-րդ հարկերից Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին ամրացված տարածքների հիմնանորոգման արդյունքում կապահովվի դրա կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակով կատարումը։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան