«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
23 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 1999 թվականի N 37
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 12-րդ կետով նախատեսված արտոնության հավաստագիրը (ձև 5) շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
բ) 13-րդ կետի «զ» ենթակետը «վարչապետի» բառից հետո լրացնել «կենտրոնական բանկի նախագահի» բառերով.
գ) 13-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողների և այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Ձև 5
ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Ուղևոր ______________________________________________________
(անունը, ազգանունը)
Ավիատոմս N _________________
Չվերթ N ___________________
մինչև 12 տարեկան երեխա
_________________________
(ծննդյան վկայականի համարը)
տարանցիկ ուղևոր
միջազգային կազմակերպության ներկայացուցիչ
____________________________
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական
վկայականի (տեղեկանքի) համարը)
դիվանագիտական անձնագրով ՀՀ-ից մեկնող անձ
____________________________
(դիվանագիտական անձնագրի համարը)
ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության և
հյուպատոսական հիմնարկի աշխատող կամ նրա
ընտանիքի անդամ
____________________________
(ՀՀ ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական
վկայականի (տեղեկանքի) համարը)
ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի,
ՀՀ վարչապետի, կենտրոնական բանկի նախագահի
կամ ԱԳ նախարարի հրավերով
ՀՀ այցելող պաշտոնական անձ կամ
պատվիրակության անդամ
____________________________
(հրավիրող կողմը, տեղեկանքի համարը)
ՀՄՊ-ի մասնակից և նրանց հավասարեցված անձ,
ՀՄՊ-ի հաշմանդամ և նրան հավասարեցված անձ,
ՀՄՊ-ի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձ,
ՀՄՊ-ում զոհվածի ծնող և այրի, ԽՄ հերոս և
Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի
շքանշաններով պարգևատրված անձ,
ՀՀ ազգային հերոս
____________________________
(ԱՊՀ անդամ պետությունների տարածքում
արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող
կտրոնի վրա նշված վկայականի համարը,
ՀՀ ազգային հերոսի վկայականի համարը)
_____ _______________ թ.
Կ. Տ. ________________________ _______________________
(ուղևորի ստորագրությունը) (գրանցողի ստորագրությունը)
____________
Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար պատասխանատու է գրանցողը: