ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 765-Ա
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
օգոստոսի 11-ի N 765-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը
1 2 3 4 5
1. «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների խմբերի համապատասխանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ արդարադատության
նախարարություն
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 2011 թ.
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն 2011 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Հանրային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ առողջապահության նախարարություն 2011 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 2011 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե 2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
(Ցանկը փոփ. 07.09.11 N 840-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան