Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2011 թվականի N 864-Ա

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշմանը համապատասխան`

Հաստատել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» (2011 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-221-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

սեպտեմբերի 14-ի N 864-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Իրականացնող մարմինները Կատարման

ժամկետը Ֆինանսա-վորման ապահովման աղբյուրը

պատասխանատու

մարմինը համակատարողները

1. «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն

առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) 2011 թ.

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։

2. «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տուրքի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) 2011 թ.

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։

3. «Ավտոկայանատեղից ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրության ձևը սահմանելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) 2011 թ.

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։