ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2011 թվականի N 1277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման` համաձայն N 1 հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 23.82 հեկտարը, որից՝ 19.44 հեկտար վարելահող, 4.09 հեկտար խաղողի այգիներ և 0.29 հեկտար այլ հողատեսքեր փոխադրել`
1) 23.78 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, որից՝ 20.14 հեկտարը՝ բնակելի կառուցապատման, 3.12 հեկտարը՝ հասարակական կառուցապատման և 0.52 հեկտարը՝ ընդհանուր օգտագործման համար.
2) 0.04 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
3. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններն իրականացնել համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված սխեմայով նախատեսված ժամանակացույցի` համաձայն N 2 հավելվածի:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեպատի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել համայնքի գոտևորման նախագծի մշակումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 25-ի N 1277-Ն որոշման
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
օգոստոսի 25-ի N 1277-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԿԱՏԱՐԵԼ 15 ՏԱՐՈՒՄ
Ըստ տարիների Բնակավայրի հողեր Արտադրական տարածքներ Էներգետիկա, կապ, տրանսպորտ և կոմունալ ենթակառուց-վածքներ Հատուկ պահպանվող տարածքների հողեր
համայնքային սեփականություն քաղաքացիների
սեփականություն
բնակելի կառուցա-պատում հասարակական
կառուցա-պատում
2011-2013 թթ. 9.0 2.12 0.04
2014-2020 թթ. 6,0 1,0
2020-2025 թթ. 5.14
Ընդամենը 20.14 3.12 0.04
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան