Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1318-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող 84 սարքավորումը (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի հունիսի 17-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով իրականացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. սեպտեմբերի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 15-ի N 1318-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող դասական աճուրդով օտարման ենթակա 84 սարքավորմԱն

NN

ը/կ Անվանումը Քանակը(հատ) Թողարկման տարեթիվը Գույքի (միավորի) գնահատված արժեքը

(դրամ) Գնահատված մեծությունը (դրամ) Գույքի (միավորի) մեկնարկային գինը

(դրամ) Գույքի (միավորի) արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

Սարքին օդորակիչներ

1. Օդորակիչ ԲԿ-1500 2 1992 25000 50000 25000 300

2. Օդորակիչ ԲԿ-1500 4 1993 25000 100000 25000 300

3. Օդորակիչ ԲԿ-2000 2 1992 30000 60000 30000 300

Ընդամենը 8

Անսարք օդորակիչներ

4. Օդորակիչ ԲԿ-1500 1 1978 9000 9000 9000 300

5. Օդորակիչ ԲԿ-1500 15 1992 9000 135000 9000 300

6. Օդորակիչ ԲԿ-1500 29 1993 9000 261000 9000 300

7. Օդորակիչ ԲԿ-1500 1 1994 9000 9000 9000 300

8. Օդորակիչ ԲԿ-2000 6 1992 12000 72000 12000 300

9. Օդորակիչ ԲԿ-2500 5 1992 15000 75000 15000 300

Ընդամենը 57

Լիցքավորման ենթակա օդորակիչներ

10. Օդորակիչ ԲԿ-1500 2 1992 20000 40000 20000 300

11. Օդորակիչ ԲԿ-1500 11 1993 20000 220000 20000 300

12. Օդորակիչ ԲԿ-1500 1 1998 20000 20000 20000 300

13. Օդորակիչ ԲԿ-2000 3 1992 25000 75000 25000 300

14. Օդորակիչ ԲԿ-2500 2 1992 30000 60000 30000 300

Ընդամենը 19

Ընդամենը 84

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։