Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 1999 թվականի N 64

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117 որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրի մասին» N 741 որոշմանը համապատասխան, ինչպես նաև ոռոգման ջրի վարձի վճարումների վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մինչև 1999 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բոլոր դուստր ընկերությունները (ձեռնարկությունները) միացնելով «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։