ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1314-Ն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Գեղարքունիքի մարզի Գետիկի համայնքի ավագանու անդամների 2011 թվականի հոկտեմբերի 2-ի, Արարատի մարզի Նշավանի համայնքի ղեկավարի 2011 թվականի հոկտեմբերի 9-ի, Արմավիրի մարզի Տանձուտի համայնքի ղեկավարի, Շիրակի մարզի Ողջիի համայնքի ավագանու անդամների 2011 թվականի հոկտեմբերի 16-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 2.174.740 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 14.570 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման աշխատանքները կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1314-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 17, 21, 23 ԵՎ 33 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 130000
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
_______________________________________________________________________________
Ընդամենը 161500
4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(4 x 161500) 646000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1314-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի քարտուղարի 32500
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 32500 դրամ) 195000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
_______________________________________________________________________________
ընդամենը 377375
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(4 x 377375) 1509500
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն, 3736 ընտրող + 3736 x 0.03 x 5 դրամ) 19240
_______________________________________________________________________________
Ընդամենը 1528740
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
սեպտեմբերի 15-ի N 1314-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՇԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՆՁՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________________________
Ծախսերը Գումարը(դրամ)
________________________________________________________________________________
Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, ընտրող 3736 x 3,9 դրամ) 14570
_______________________________________________________________________________
Ընդամենը 14570
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան