Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 1999 թվականի N 65

քաղ. Երևան

«ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Փոքր» մասնավորեցման օբյեկտները (ցանկը կցվում է) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 9-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Ց Ա Ն Կ

«փոքր» մասնավորեցման օբյեկտների

NN

ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Շենքի

տեսակը Տարածքը

(քառ. մ) Օբյեկտի

գինը (դրամ)

1. «Գալենիկա» ԴՁ-ի N 19 դեղատուն քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճ., 62 շենքի բացվածք 605,29 10167787

2. «Կումայրի» ԴՁ-ի N 17 դեղատուն քաղ. Գյումրի, 58-րդ թաղ., Չարենցի 8 շենքի բացվածք 253,8 4049922

3. N 3 դեղատուն քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 39 շենքի բացվածք 329,52 9574129

4. «Գուսան» սրճարան քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 19 շենքի բացվածք 250,95 27231321

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։