Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ՍԱՆՄԱՔՐՈՒՄ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 փետրվարի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 1999 թվականի N 68

քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ «ՍԱՆՄԱՔՐՈՒՄ» ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԻՆՆ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1998 թվականի ինն ամսվա ընթացքում Երևան քաղաքի Արաբկիրի, Կենտրոնի և Շենգավիթի թաղամասերում Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկության կողմից բնակչությանն անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի «Սանմաքրում» վարձակալական-արտադրական կոոպերատիվ ձեռնարկությանը հատկացնել 8,58 մլն դրամ` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի «ա) Նախորդ բյուջետային տարվա պարտքերի մարում» գումարների հաշվին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 17-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։