ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2011 թվականի N 869-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 22-28-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը (այդ թվում՝ նաև ներկայացուցչական)՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Վ. Գաբրիելյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 28-29-ը՝ Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Դքսություն), Տ. Դավթյանինը (նաև՝ 2011 թվականի սեպտեմբերի 27-29-ը՝ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն), Վ. Արամյանինը և Ա. Ազիզյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը և Ա. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 29.09.11 N 908-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ջավադյանի, Վ. Վարդանյանի և Ա. Գրիգորյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ.Գաբրիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. սեպտեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
սեպտեմբերի 17-ի N 869-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-28-Ը ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար, Արժույթի միջազգային
հիմնադրամի ՀՀ կառավարիչ (հայ-ամերիկյան
միջկառավարական հանձնաժողովի հայկական
կողմի նախագահ)
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, Համաշխարհային բանկի
ՀՀ կառավարիչ
Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
հայկական կողմի նախագահի տեղակալ)
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի
կայունության և զարգացման վարչության պետ
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի
կարգավորման վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության վարչության պետ
(հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան