ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 3 26.01. 2001 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քանաքեռ-Զեյթուն համայնքի մսուր-մանկապարտեզների կողմից հավաքագրվող ծնողական գումարների ապահովման և ֆինանսական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով.
1. Ի կատար ածել «Քանաքեռ-Զեյթուն համայնքի մսուր-մանկապարտեզների ծնողական գումարների հավաքագրման և հաշվառման կարգը» (հավելված 1):
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսական բաժնի (Ն. Ղուկասյան) և կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնի (Վ. Կարապետյան) վրա:
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քարտուղարի (Ռ. Գևորգյան) վրա:
Ռ. Սինոյան
Իսկականի հետ ճիշտ է
Քարտուղարության բաժնի պետ Հ. Հակոբյան
Հավելված 1.
«Հաստատում եմ»
Քանաքեռ-Զեյթուն
համայնքի թաղապետ
__________ Ռ. Սինոյան
ԿԱՐԳ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Ծնողական գումարներ են համարվում մ/մանկապարտեզներ հաճախող երեխաների նախադպրոցական կրթության և պահպանման դիմաց ծնողների կողմից մուծվող գումարները.
2. Ծնողական գումարների հավաքագրումը իրականացվում է հարյուրական էջերով հատուկ համարակալված, թաղապետարանի ֆին. բաժնի կողմից ստուգված, հաշվառված և մ/մանկապարտեզների կնիքով յուրաքանչյուր անդորրագիրը կնքած անդորրագրերի գրքույկով (հավելված 2), որի գրքակազմը կնքվում է թաղապետարանի ֆին. բաժնի կնիքով.
3. Ծնողական գումարների հավաքագրումը կատարվում է մ/մանկապարտեզների կողմից անդորրագրերով, որոնք լրացվում են երկու մասից` Բ. մասը տալով մուծողին` վճարված գումարի դիմաց.
4. Անդորրագրերի և դրանցով հավաքագրված գումարների համար մ/մանկապարտեզների տնօրենները պատասխանատու են իրենց անձնական գույքով.
5. Անդորրագրերով հավաքագրված գումարները անմիջապես մուտքագրվում են մ/մանկապարտեզների դրամարկղ.
6. Հավաքագրված և դրամարկղ մուտքագրված ծնողական գումարները ուղղվում են 80%-ի չափով` սննդի և 20%-ի չափով տնտեսական ապրանքների ձեռքբերմանը` գնումները բացառապես կատարելով ՏՀՏ-ում գրանցված տնտեսավարող սուբյեկտներից` հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր ապահովելով.
7. Անդորրագրերի գրքույկը ամբողջությամբ լրացվելուց հետո մ/մանկապարտեզների տնօրենները թաղապետարանի ֆին. բաժին են ներկայացնում հաշվետվություն (հավելված 3) տվյալ անդորրագրերով հավաքագրված գումարների վերաբերյալ` ստանալով անդորրագրերի նոր գրքույկ.
8. Յուրաքանչյուր ամիս ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 7-ը մ/մանկապարտեզների տնօրենները թաղապետարանի ֆին. բաժին են ներկայացնում հաշվետվություն (հավելված 3) մ/մանկապարտեզների ամսական ընդհանուր ցուցանիշների վերաբերյալ.
9. Թաղապետարանի ֆին. բաժինը իրականացնում է ֆինանսական վերահսկողություն` հիմնվելով ներկայացված հաշվետվությունների և պարբերաբար անցկացվող ստուգումների վրա.
10. Թաղապետարանի ֆին. բաժինը յուրաքանչյուր ամիս ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը թաղապետին է ներկայացնում մ/մանկապարտեզների ամսական ֆինանսատնտեսական գործունեության և վիճակի մասին վերլուծական հաշվետվություն.
11. Սույն կարգի խախտումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում և աշխատանքային պարտականությունների թերացում.
12. Սույն կարգը գործողության մեջ է մտնում հաստատման պահից:
Քարտուղար (Ռ. Գևորգյան)
Ֆինանսական բաժնի պետ (Ն. Ղուկասյան)
ԿՄԱՍ բաժնի պետ (Վ. Կարապետյան)
Հավելված 1
ԹԻՎ ____
2000 Թ. ____________
N ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՆԱԽՈՐԴ
ԱՄԻՍ ՀԱՇՎԵՏՈՒ
ԱՄԻՍ ՇԵՂՈՒՄ
(+., -)
1 2 3 4 5=4-5
1 Երեխաների փաստացի ընդհ. հաճախումը
1.1 50% զեղչով երեխաների փաստացի ընդհ. հաճախումը
1.2 100% զեղչով երեխաների փաստացի ընդհ. հաճախումը
2 Երեխաների ցուցակային թիվը
2.1 50% զեղչով երեխաների ցուց. թիվը
2.2 100% զեղչով երեխաների ցուց. թիվը
3 Մ/մ-ի դրամարկղ մուտքագրած ծնողական գումարները
4 Ծնողական գումարների գծով նախորդ ամիսների ապառք
5 Ճաշացուցակների գումարը
6 Էլ. էներգիայի ամսվա ծախսը (կՎտ)
7 Փաստացի աշխատողների թիվը
8 Աշխատողների ցուցակային թիվ
9 Համատեղողների թիվը
10 Աշխատանքից ազատվել է
11 Աշխատանքի է ընդունվել
12 Մարդ x ժամերի թիվը
N Ցուցանիշների
անվանումը տնտ.
հոդվ. Հաշվետու
ժամանակա-
շրջանի համար
հաշվարկված
(փաստացի
ծախս) Ֆինանսավորում Դրամարկղա- յին ծախս (կանխիկ և
անկանխ.
վճարումներ կամ գնումներ) Կատարման ենթակա,
սակայն չիրականացված
վճարումներ/պարտքեր Դրամարկղի մնացորդ
տեղական բյուջեից արտա- բյուջե-
ից (ծնող. գումար)
Ընդ. ն/թ
նախորդ
տարվա
մնացորդ
Ընդ. ն/թ նախորդ տարվա
պարտքի Ընդ. ն/թ`
ծնող.
գումար
ների
հաշվին Ընդ. որոնցից
30 օր անց տարվա
սկզբին հաշվետու ժամ.-ի
վերջում
Բ Գ 1 2 3 4 5 6 7 8=(1-2)-(3-4)-7 9 10 11=10+3+5-6
1. - աշխատավարձ 0010
2. - պարտադիր սոց. ապ. վճարներ 1600
3. - տնտ. ծախսեր 2100
4 - գույք և սարքավորումներ 2200
5. - փափուկ գույք և հանդերձանք 2300
6. - սննդամթերք 2500
7. - այլ ծախսեր 2600
8. - գործուղման
ծախսեր 2650
9. - տրանսպորտի
ծախսեր 2800
10 - քաղ. հեռ. վճար 3000
11 - վառելիքի և ջեռուցման ծախսեր 3500
12 - էլեկտրաէներգիայի ծախսեր 3550
13 - ջրմուղ-կոյուղի 3600
14 - այլ կոմունալ ծախսեր 3700
15 - կապ. նորոգումների ծախսեր 7700
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
Թիվ ____ մ/մանկապարտեզի տնօրեն` _________/ _________
*) Տեղեկանքը ներկայացնել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆին. բաժին, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 5-ը
Հավելված 2
Ա.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծնողական գումարների հավաքագրման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N
Երեխա ____________________________
Խումբ ____________________________
Օրեր ____ որ ժամ-ի համար է ______
Գումար ___________________________
ստացող ___________________________
«___» ________ 200 Թ. Բ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծնողական գումարների հավաքագրման
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N
Երեխա ____________________________
Խումբ ____________________________
Օրեր ____ որ ժամ-ի համար է ______
Գումար ___________________________
ստացող ___________________________
«___» ________ 200 Թ.
Հավելված 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ*
Քանաքեռ-Զեյթուն համայնքի
թիվ ____ մ/մանկապարտեզի կողմից
հավաքագրված ծնող. գումարների վերաբերյալ
Անդորրագրի
համար Երեխայի Ա.Ա.Հ. Երեխայի
խմբի
անվանումը Որ ամսվա
համար է
վճարված Հաճախած
օրերի թիվը Գումարը
Թիվ ____ մ/մանկապարտեզի տնօրեն` _________________/______________
*) սույն ՏԵՂԵԿԱՆՔԸ ներկայացնել ֆին. բաժին.