Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Նորք-Մարաշ համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 80-Ն

քաղ. Երևան

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Նորք-Մարաշ համայնքի ղեկավարի առաջարկությունը,

Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Նորք-Մարաշ համայնքի մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի համար վարձավճարի չափը՝ 2000 (երկու հազար) դրամ յուրաքանչյուր ամսվա համար:

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի (հիսուն տոկոսի) չափով հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա մսուր-մանկապարտեզ ընդունվելու դեպքում՝ երկրորդ կամ երկրորդ և երրորդ երեխայի համար,

բ) առաջին կարգի հաշմանդամ, բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխաներ) ծնող(ներ)ի երեխաների համար,

գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար:

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից:

Թաղապետ՝ Վ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։