ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 604-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց Երևան քաղաքին համարել փոխանցված (հանձնված)`
1) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում այդ պահին հաշվառված (հիմնարկին ամրացված) գույքը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը` Երևանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող շենքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը.
2) Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի լիազորությունները և դրանց ամրացված գույքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը` համաձայն N 1 հավելվածի.
3) Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը` համաձայն N 2 հավելվածի.
4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` սույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը։
(1-ին կետը խմբ. 23.07.09 N 835-Ն)
2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածում չներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցել Երևանի ընտրված քաղաքապետին։
3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների։
4. Սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը։
5. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում չընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը ենթակա է հանձնման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
5.1. «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը փոխանցել Երևան քաղաքին` անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով:
(5.1 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)
5.2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ կնքել «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության թանգարանային ֆոնդը Երևանի քաղաքային համայնքին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին պայմանագիր:
(5.2 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Երևան քաղաքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցված (հանձնված) գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայականներում և գրանցման թերթիկներում, ըստ ներկայացման, կատարել համապատասխան փոփոխություններ:
(5.3 կետը լրաց. 23.07.09 N 835-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2009 թ. հունիսի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
մայիսի 29-ի N 604-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ
NN
ը/կ Անշարժ գույքի անվանումը Ամրացված անշարժ գույքը Ամրացված այլ գույք
գտնվելու վայրը մակերեսը շահա-գործման տարեթիվը սկզբնական արժեքը (հազ. դրամ) հաշվե-կշռային արժեքը (հազ. դրամ) տեսակը քանակը չափի միավորը սկզբնական արժեքը (հազ. դրամ) հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) այլ նշումներ (սեփականության իրավունքի գրանցման վկայական)
շենք-շինություն քառ. մ) շենք- շինության համար առանձ-նացված հողամաս(հա)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1. «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ – – – – – – – – – – – –
2. «Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Չայկովսկու 27 3890.1 0.289657 1975 թ. 775.2 465.076 _ _ _ _ _ 2570338/ 05.05. 2008 թ.
31.7
23
3. «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան, Բագրատունյաց 8ա 3527.8 0.333165 1974 թ. 14.888 9.633 — — — — — 951557/ 16.05.2003 թ.
4. «Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Մամիկոնյանց 34բ 2024.5 0.2109 1961 թ. 8327 1199.55 — — — — — 077503/ 30.11.1998 թ. վերագրանցված` 2008 թ.
5. «Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Ռոստովյան 23 1259.8 0.12598 1963 թ. 6.421 2.887 – – – – – *
6. «Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Նորքի 5-րդ փող., 29 594.1 0.12466 1955 թ. 100000 90000 – – – – – 2481440/ 10.12.2007 թ.
7. «Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան, Ավանեսովի 10 874.7 0.04993 1970 թ. 1.2 0.0 – – – – – 0116096/ 28.03.2000 թ. վերագրանցված` 2008 թ.
8. «Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Նոր Նորքի
2-րդ մշ, Գայի 17 1389.4 0.042 1975 թ. 12993.8 7404.8 – – – – – 2163429/ 19.12.2006 թ.
9. «Թիվ 2 մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Կոմիտասի 37 666.2 1984 թ. 0.8 0.0 – – – – – *
10. «Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Մոսկովյան 3 3000.0 0.2713 1969 թ. 9.2 4.653 – – – – – *
11. «Կարեն Դեմիրճյանի թանգարան» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Ղ. Փարպեցու 7 550.4 0,0968,75 1932 թ. 48399.9 38509.5 թանգա-րանային ֆոնդ 5899 հատ – – 2571556/ 18.12.2006 թ.
12. «Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Իսահակյան 28 4441 – 1968 թ. 2328.6 238.1 – – – – – 504635/ 13.09.2002 թ.
քաղ. Երևան,
Աղբյուր Սերոբի 1 133.9 – թատրոն. հանձնված` 1998 թ. 0.978 0.43 – – – – – 2545746/ 01.10.2008 թ.
13. «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Մոսկովյան 3 2021 – 1938 թ. 14.745 12.534 – – – – – 1626147/ 06.09.2005 թ. վերագրանցված` 2008 թ.
14. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Մ. Խորենացու 18 453.7 0.038523 2004 թ. 16716 13372.8 – – – – – *
15. «Երևանի կենդանաբանական այգի» ՊՈԱԿ-ի վարչական շենք քաղ. Երևան,
Մյասնիկյան 20 243.6 32 1941 թ. 13.807 10.194 կենդա-նիներ 3120 գլուխ 38613 38612.7 2537562/ 08.09.2008 թ.
«Երևանի կենդանա-բանական այգի» ՊՈԱԿ-ի շինություններ 6690.9 1941-2000 թթ. 3.9 0.574 – – – – – *
16. «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Մոսկովյան 3 1000 – 1938 թ. 22156.7 0.0 – – – – – *
17. «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Արգիշտիի 1 3104 – 2005 թ. 628.9 628.9 թանգա-րանային ֆոնդ 88831 հատ – – *
18. «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ — — – — — — — — — – – *
19. «Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ — — – — — — — — — – – *
20. «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ — — – — — — — — — – – *
21. «Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան,
Դրոյի 4ա 1810.64 0,1458,75 1971 թ. 305420.3 — — — — – – *
22. «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ քաղ. Երևան, «Կիլիկիա» մարզահամալիր 1708,1/ 114,0 – 1970 թ. 14328.0 775.0 — — — – – *
23. «Հանդբոլի մասնագիտացված և այլ խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
24. «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
25. «Ժամանակակից արվեստի թանգարան» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
26. «Պատմահնագիտական թանգարան» ՊՈԱԿ — — — — — — թանգա-րանային ֆոնդ 1550 հատ — — *
27. «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՊՈԱԿ —
—
—
—
— — գրադա-րանային ֆոնդ 630997 կտոր 82448 82448.4 *
28. «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
29. «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
30. «Երևան» փողային նվագախումբ» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
31. «Երևանի Ա. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ — — — — — — — — — — — *
32. «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց–թանգարան» ՊՈԱԿ քաղ. Երևան, Էրեբունու 37 — — — — — — — — — — *
(Հավելվածը փոփ. 23.07.09 N 835-Ն, խմբ. 19.08.10 N 1047-Ն, փոփ. 01.09.11 N 1376-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
մայիսի 29-ի N 604-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ
հ/հ Կազմակերպության անվանումը Հասցեն Պետական
բաժնեմաս-
նակցության
չափը
(%) Կանոնադրական
կապիտալի չափը
(դրամ) Բաժնետոմսերի
քանակը
(հատ) Սեփական կապիտալի
չափը (հազ.դրամ)
1 2 3 4 5 6 7
1. «Երևաննախագիծ» ՊՓԲԸ Փ. Բուզանդի 1/3 100 18305300 183053 103595
2. «Քաղաքաշինություն» ՊՓԲԸ Փ. Բուզանդի 1/3 100 1000000 40 53323
3. «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ Փ. Բուզանդի 1/3 100 100000 20 2055
4. Ջրային կառույցների ՊՓԲԸ Բաղրամյան 60 100 141390 3 29218.0
5. «Երքաղլույս» ՊՓԲԸ Մասիսի 102 100 36384000 32 118176.0
6. «Գերատեսչական շենքերի
պահպանման և շահագործման»
ՊՓԲԸ Արգիշտի 1 100 6182115 1123 20568.0
7. «Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ Արշակունյաց 18 100 3687000 133 169769.0
8. «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ Չարենցի 1 100 100000 10 -5910
9. «Մայրաքաղաք-Երևան» ՓԲԸ Արգիշտի 1 100 100000 10 2676.0
10. «Հայ-Արտ» Մշակութային կենտրոն ՓԲԸ Մաշտոցի 7ա 100 100000 5 28814.0
11. «Ձևավորում» ՊՓԲԸ Արգիշտի 1 100 120000 20 121.0
12. «Հողի և ունեցվածքի գործառնությունների» ՊՓԲԸ Մ. Խորենացի 20ա 100 103000 103 14912.0
13. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ Հ.Ներսիսյան 7 100 233334000 38889 499422.0
14. «Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ Սևակի 5 100 1107190000 110719 1392743.0
15. «Նոր-Արաբկիր» ԱԿ ԴՓԲԸ Հր. Քոչարի 21 100 14620 1462 52270.0
16. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ Արտաշիսյան 46ա 100 90183000 30061 217327.0
17. «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Չնքուշի 4 100 43040000 10760 125354.0
18. «Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ԱՊՓԲԸ Ա. Արմենակյան 13 100 104930000 10493 429280.0
19. «Շտապբուժօգնություն» ԱՊՓԲԸ Թևոսյան 5 100 235625260 31564 274164.0
20. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ԱՊՓԲԸ Ռուբինյանց 7 100 106120000 10612 122490.0
21. «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ԱՊՓԲԸ Մամիկոնյաց 29 100 900000 90 2114.0
22. «Թիվ 4 ԲՍՄ» ԱՊՓԲԸ Բագրատունյաց 58 100 3300300 380 3200.0
23. «Թիվ 5 ԲՍՄ» ԱՊՓԲԸ Ջրվեժ, Մայակ թաղամաս 100 120000 12 -379.0
24. «Թիվ 1 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Լեոյի 17 100 2550020 335 2023.0
25. «Թիվ 4 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Մոսկովյան 13 100 12459520 4867 16214.0
26. «Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Նորք. Հովսեփյան 8 100 15151104 9864 20321.0
27. «Թիվ 7 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Կիլիկիա, Կոնյակի գործարանի 4 100 600250 350 804.0
28. «Թիվ 8 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Բաղրամյան 51ա 100 43199367 7247 44980.0
29. «Թիվ 12 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Խուդյակով փող. 100 48248224 12014 49309.0
30. «Թիվ 13 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Ն.Շենգավիթ 9 փող. 32 շ 100 10885875 1365 23214.0
31. «Թիվ 15 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Սեբաստիայի 9 100 9036951 2233 56915.0
32. «Թիվ 17 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Տիգրան Մեծի 36ա 100 20425240 2440 26665.0
33. «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Անդրանիկի 2ա 100 21490000 2149 83050.0
34. «Թիվ 20 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Դավթաշենի 4-րդ թաղ. 100 94625340 12405 73749.0
35. «Թիվ 22 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Նոր-Նորքի 9-րդ զանգվ. 103շ 100 6510000 651 22661.0
36. «Նորագավիթ» ԱՊՓԲԸ Նորագավիթ 8փ, 10շ 100 620000 62 4706.0
37. «Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ Զ. Անդրանիկի 2 100 660114 126 8751.0
38. «Երևանտրանս» ՓԲԸ Թևոսյան 5 100 285448275 129455 439983.0
39. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ Թևոսյան 12 100 1271170000 127117 37977.0
40. «Ավտոբուս» ՓԲԸ Շիրակի 9 100 6480000 648 97075
41. «Երևան-Ավիա» ՍՊԸ Փ.Բուզանդի 1/3 41 451000 - 1785000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան