Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28.12.05 Թ. ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2006 թվականի թիվ 40

քաղ. Երևան

ՆՈՐ ՆՈՐՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28.12.05 Թ. ԹԻՎ 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նոր Նորքի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Նոր Նորքի համայնքի ավագանու 2005 թ. դեկտեմբերի 28-ի «Նոր Նորք թաղային համայնքում 2006 թ. տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև ծառայությունների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 9 որոշմամբ հաստատված թիվ 1-ին հավելվածը լրացնել 8-րդ կետով (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ղեկավար` Դ. Պետրոսյան

Հավելված 1

Նոր Նորքի համայնքի ավագանու

22.04.2006 թ.

թիվ 40 որոշման

ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար 1 քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել`

ա) Ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2000 դր

բ) Թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար 2500 դր

գ) Այլ արտաքին գովազդի համար 1000 դր

դ) Մինչև սթ հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար 3000 դր

ե) Դատարկ գովազդային վահանակների համար 700 դր

Համայնքի ղեկավար` Դ. Պետրոսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։