ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2006 թվականի թիվ 73
քաղ. Երևան
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2006 թ. ապրիլի 27-ի «Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոնները և Երևան քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 640-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով,
Շենգավիթի համայնքի ավագանին որոշում է`
1. Արտաքին գովազդի միջոց տեղադրելու նպատակով Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթի թաղային համայնքին տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասի մեկ քառակուսի մետրի վարձակալության չափը տարվա համար սահմանել 2000 դրամ:
2. Հաստատել համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության օրինակելի ձևը (հավելված):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
4. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետի տեղակալ, առևտրի և գանձումների բաժնի պետ Ա. Շահումյանի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և համայնքի ավագանու վրա:
Թաղապետ` Մ. Սարգսյան
Հավելված
Հաստատված է
Շենգավիթի համայնքի ավագանու
07.07.06թ. N 73 որոշմամբ
ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ
ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ)
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
Տրվում է _____________________________________
գովազդատուի և (կամ) գովազդակրի անվանումը
_____________________________________________
արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) վայրը (տեղը)
_____________________________________________
արտաքին գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) միջոցը
(վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պաստառ և այլն)
_____________________________________________
գովազդի տեսակը
_____________________________________________
գովազդային նյութի անվանումը
Գովազդի մակերեսը______ քմ
Թույլտվության գործողության ժամկետը «__» ______ 200_թ.
առ «__» ______ 200_թ.
Կ.Տ. Շենգավիթի թաղային համայնքի ղեկավար՝ __________