ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ԿԵՆՏՐՈՆ թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 11/17-Ն
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 12/16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով, 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1625-Ն որոշմամբ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.
Կենտրոն թաղային համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Երևանի Կենտրոն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝
Գ. Բեգլարյան
Հավելված
Երևանի Կենտրոն
թաղային համայնքի ավագանու
2006 թ. դեկտեմբերի 22-ի
թիվ 11/17-Ն որոշման
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Աղբահանություն
Շինության անվանումը Աղբահանության
ամսական վճարը
(ՀՀ դրամ)
1.1 Կրպակներ
- մինչև 5 քմ առևտրային մակերես
- 5-10 քմ առևտրային մակերես
- -10-20 քմ առևտրային մակերես
1500
2000
3000
1.2 Մթերային խանութներ
-մինչև 30 քմ առևտրային մակերես
-30-60 քմ առևտրային մակերես
-60-90 քմ առևտրային մակերես
-100 քմ-ից ավելի առևտրային մակերես
5000
10000
15000
30000
1.3 Կենցաղային և արդյունաբերական ապրանքների խանութներ
-մինչև 50 քմ առևտրային մակերես
-50-100 քմ առևտրային մակերես
-100 քմ-ից ավելի առևտրային մակերես
7000
12000
15000
1.4 Ավտոտեխսպասարկման կայաններ
մինչև 50 քմ մակերես
-50-100 քմ մակերես
100 քմ-ից ավելի մակերես
5000
8000
10000
1.5 Բենզալիցքավորման կայաններ
-1-2 լիցքավորման սարք
-3 և ավելի լիցքավորման սարք
3000
5000
1.6 Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ
- մինչև 50 քմ մակերես
- -5-100 քմ մակերես
- -100 քմ-ից ավելի մակերես
5000
8000
10000
1.7 Հանրային սննդի օբյեկտներ
-ռեստորաններ
մինչև 100 քմ մակերես
100-200 քմ մակերես
200 քմ-ից ավելի մակերես
-սրճարաններ
մինչև 10 սեղան
10-15 սեղան
20-ից ավելի սեղան
- բարեր, գիշերային ակումբներ
մինչև 50 քմ մակերես
50-100 քմ մակերես
100 քմ-ից ավելի մակերես Աշխատանք գիշերային ժամերի համար` 30 % հավելավճար:
5000
30000
60000
10000
15000
30000
10000
20000
35000
1.8 Գրասենյակներ, օֆիսներ
-մինչև 50 քմ մակերես
-50-80 քմ մակերես
80 քմ-ից ավելի մակերես
3500
8000
15000
1.9 Բուժ. հիմնարկներ
հիվանդանոցներ և կլինիկաներ
-մինչև 50 քմ մահճակալ
-50-100 մահճակալ
-100 և ավելի մահճակալներ
պոլիկլինիկաներ
-օրական մինչև 100 հաճախորդ
-100-200 հաճախորդ
200-ից ավելի հաճախորդ
50000
100000
150000
10000
20000
50000
1.10 Հանրակրթական դպրոցներ, քոլեջներ
վարժարաններ, սպորտ դպրոցներ, երաժշտական դպրոցներ
-1 մասնակցի համար
80 (1 ուս. տարվա համար)
1.11 Մանկապարտեզներ
-1 մասնակցի համար 100 (1 տարվա համար)
1.12 Համալսարաններ, ինստիտուտներ
-1 մասնակցի համար 100 (1 ուս. տարվա համար)
1.13 Հյուրանոցներ
-մինչև 50 սենյակ (համար)
-50-100 սենյակ (համար)
-100 և ավելի սենյակ (համար)
50000
100000
200000
1.14 Կինոթատրոններ, թատրոններ, մարզահամերգային
դահլիճներ
-մինչև 100 նստատեղ
-100-500 նստատեղ
-500 և ավելի նստատեղ
10000
35000
50000
1.15 Բանկեր
-մինչև 50 քմ մակերես
-50-100 քմ մակերես
-100-200 քմ մակերես
200 քմ-ից ավելի մակերես
10000
30000
70000
150000
1.16 Թանգարաններ, պատկերասրահներ,
ցուցահանդեսներ 10000
1.17 Դեսպանատներ և դիվանագիտական այլ շենքեր 50000-100000
Վարչական այլ շենքեր 10000-50000
1.18 Բնակչության կենցաղ-սպասարկման ծառայություններ
(լվացքատներ, ատելյեներ, ֆոտոատելյեներ, համակարգչային
և ինտերնետ ծառայություններ)
- մինչև 20 քմ մակերես
- 20-50 քմ մակերես
- -50-80 քմ մակերես
80 քմ-ից ավելի մակերես
3000
5000
8000
10000
1.19 Ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ
-մինչև 20 քմ մակերես
-20-50 քմ մակերես
-50-80 քմ մակերես
-80 քմ-ից ավելի մակերես
5000
10000
15000
20000
1.20 Առևտրի ժամանակավոր և շարժական կետեր 1000
1.21 Շուկաներ 100000-150000
1.22 Տոնավաճառներ
-մինչև 100 քմ մակերես
-100-500 քմ մակերես
-500-1000 քմ մակերես
-1000 քմ-ից ավելի մակերես
15000-20000
20000-50000
50000-100000
մինչև 300000
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում՝
2.1 կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 100 դրամ.
2.2 ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինֆեկցիա (պայքար միջատների դեմ)՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 13,5 դրամ՝ 1 խորանարդ մետր մակերեսի համար.
2.3 ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դեռատիզացիա (պայքար կրծողների դեմ)՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 3,5 դրամ՝ 1 քմ մակերեսի համար.
2.4 ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 4 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
2.5 ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 0,1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար.
2.6 վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին՝ վերանորոգման ծախսերի չափով։