ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2011 թվականի N 930-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ենթակոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 11-13-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Գալստյանինը, Գ. Գրիգորյանինը, Մ. Ուլիկյանինը, Մ. Կորխմազյանինը և Մ. Ծառուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 7-ի N 930-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի տեղակալ (պատվիրակության
ղեկավար)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և
ծրագրերի վարչության պետ
Մ. Ուլիկյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի փրկարար ծառայության
օպերատիվ կառավարման վարչության պետի
տեղակալ
Մ. Կորխմազյան - ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի բաժնի
պետ
Մ. Ծառուկյան - ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի մթնոլորտային օդի
քաղաքականության բաժնի պետ
Ս. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի
ղեկավար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան