Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 136-Ն

քաղ. Երևան

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Նորք-Մարաշի համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի մեկ հաճախման օրվա վարձավճարի չափը՝ 100 (մեկ հարյուր) դրամ:

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50%-ի (հիսուն տոկոս) չափով հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա մսուր-մանկապարտեզ ընդունվելու դեպքում՝ երկրորդ կամ երկրորդ և երրորդ երեխայի համար,

բ) բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխաներ) ծնող(ներ)ի երեխաների համար,

գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար,

դ) զինծառայողի ընտանիքի երեխայի համար:

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաները ազատվում են վարձավճարից:

Թաղապետ՝ Վ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։