ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 926-Ա
Վ. ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 6-ի N 926-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Նավասարդ արքե-
պիսկոպոս Կճոյան - Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի
առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Գ. Ղարիբջանյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն
Ն. Մեհրաբյան - Վ. Խանամիրյանի ընտանիքի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Կ. Գևորգյան - Պարարվեստի և պարագետների միության նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Մխիթարյան - Հայաստանի պարարվեստի գործիչների միության
փոխնախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան