Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 122-Ն

քաղ. Երևան

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով,

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Նորք-Մարաշ համայնքի ենթակայության մսուր-մանկապարտեզներ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարի չափը 3000 (երեք հազար) ՀՀ դրամ։

2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի (հիսուն տոկոս) չափով հետևյալ դեպքերում.

ա) միևնույն ընտանիքից երկու կամ երեք երեխա մսուր-մանկապարտեզ ընդունվելու դեպքում՝ երկրորդ կամ երրորդ երեխայի համար.

բ) բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ծնող(ներ)ի երեխաների համար.

գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար.

դ) զինծառայողների ընտանիքների երեխաների համար։

3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից։

Համայնքի ղեկավար` Վ. Մկրտչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։