Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1408-Ա

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմին Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սեփականությունը հադիսացող ավտոմեքենաները (երկու «Նիսան Պատրոլ» մակնիշի` 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, «ՎԱԶ-21213» մակնիշի` 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:

2. «Նիսան Պատրոլ» մակնիշի՝ 4327,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով երկու ավտոմեքենաները` համաձայն N 1 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 153,5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 2 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «ՎԱԶ-21213» մակնիշի՝ 195,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 11

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Ստացող կազմակերպության անվանումը Գույքի անվանումը և մակնիշը Արտա-դրման տարեթիվը Պետա-կան համա-րանիշը Թափքի համարը Շարժիչի համարը Գույքի նույնա-կանացման համարը Հաշվեկշռա-յին արժեքը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետա-կան ծառայություն ավտոմեքենա «Նիսան-Պատրոլ» 1994 թ. 526ԼԼ64 366816 090145 287195 1113,0

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետա-կան ծառայություն ավտոմեքենա «Նիսան-Պատրոլ» 1998 թ. 033ԼԼ55 JN1WDGY 6020254406 TD 42-133797 361712 3214,0

Ընդամենը 4327,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Ստացող կազմակերպության անվանումը Գույքի անվանումը և մակնիշը Արտա-դրման տարեթիվը Պետա-կան համա-րանիշը Թափքի համարը Շարժիչի համարը Գույքի նույնա-կանացման

համարը Հաշվեկշռա-յին արժեքը(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 2002 թ. 081ԼԼ10 XTA

21213-021670234 7073475 361682 153,5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1408-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Ստացող կազմակերպության անվանումը Գույքի անվանումը և մակնիշը Արտա-դրման տարեթիվը Պետա-կան համա-րանիշը Թափքի համարը Շարժիչի համարը Գույքի նույնա-կանացման

համարը Հաշվեկշռա-յին արժեքը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերություն ավտոմեքենա «ՎԱԶ-21213» 2000 թ. 462ԼS64 11551192 6535192 361568 195,1

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։