Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՍԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԵՎ «ՄԱՍԻՍԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 մարտի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 1999 թվականի N 110

քաղ. Երևան

«ՄԱՍԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ԵՎ «ՄԱՍԻՍԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 19 և 24 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մասիսի հիվանդանոց» և «Մասիսի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

2. «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Արարատի մարզպետին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 2-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։