«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1999 թվականի N 123
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանել որոշման 2-րդ կետը:
Այդ կապակցությամբ որոշման 3-8-րդ կետերը համապատասխանաբար համարել 2-7-րդ կետեր.
բ) որոշման 6-րդ կետում «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նորմատիվների» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համատեղ հաստատած նորմատիվների` նախապես համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման մարմնի հետ» բառերով.
գ) որոշմամբ հաստատված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
դ) որոշմամբ հաստատված ցանկի N 7 հավելվածը լրացնել հետևյալ նոր տողով`
«ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության վարչական շենքի պահպանության ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության համակարգի համապատասխան կազմակերպությունների գծով այդ նպատակի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 3-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ
Ց Ա Ն Կ
1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարեվորագույն եվ պատմամշակութային նշանակության օբյեկտների
NN ը/կ Նախարարության, գերատեսչության անվանումը Պահպանվող օբյեկտի անվանումը և ֆինանսավորման աղբյուրը
ՀՀ պետական բյուջեից սեփական միջոցների հաշվին
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին զորքերի միջոցով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներքին գործերի ստորաբաժանումների միջոցով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության
ներքին զորքերի միջոցով
1 2 3 4 5
1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման և պահպանման ՀՆՊՁ զենք ու զինամթերք արտադրող ձեռնարկություններ
պայթուցիկ և թունավոր նյութերի պահեստներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի և Ողջու տնտեսություններն իրենց թունելային համակարգով
Նաիրիտ» ԳԱՓԲԸ
2. ՀՀ էներգետիկայի նախարարություն Հրազդանի ՋԷԿ
Երևանի ՋԷԿ
Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ
Որոտանի ՀԷԿ-երի կասկադ
գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
3. ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն Երևանի «Ռադիոցանց» ՊՓԲԸ
«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի Երևանի կենտրոնական օբյեկտ
«Հայփոստ» ՊՓԲԸ-ի կենարոնական օբյեկտ
«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի հանրապետական և միջազգային համակցման կենտրոն
«Օրբիտա-2» վերգետնյա արբանյակային կայան
«Արմենթել» ՀՁ» ՓԲԸ-ի Տաշիրի, Դիլիջանի և Գորիսի կապի տեղամասերի կենտրոնական օբյեկտներ
4. ՀՀ քաղաքաշինության նախարարություն կապտաժային կառուցվածքներ, ջրհան կայաններ, մաքրման կայաններ, արտեզյան հորեր, օրվա կարգավորման ջրամբարներ (N 5 հավելված)
5. ՀՀ տրանսպորտի նախարարություն Քոբեր-Թումանյան կամուրջ Այրում-Ախթալա հատվածի թունելը` 2 ստորանցքերով
Վահագնաձոր-Փամբակ հատվածի երկուական կամուրջները և ուղանցույցները «Երևանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ
6. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն պատմամշակութային օբյեկտներ (N 1 հավելված)
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Արփա-Սևան ջրային թունելի 3 տեղամասեր, ջրամբարներ (N 3 հավելված) պայթուցիկ նյութերի պահեստներ, հացահատիկի Էլեվատորներ, ալրաղաց կոմբինատներ (N 6 հավելված)
8. Երևանի քաղաքապետարան Դավթաշենի կամուրջ Հրազդանի մեծ կամուրջ Հաղթանակի կամուրջ Մեծ եղեռնի հուշահամալիր խմելու ջրի և օրվա կարգավորվող ջրամբարներ (N 4 հավելված)
9. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ձեռնարկություններ (N 8 հավելված) (գաղտնի), ձեռնարկություններ (N 9 հավելված) (գաղտնի)
10. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն վարչության համակարգի օբյեկտներ (N 2 հավելված)
11. ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան) ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)
12. ՀՀ Նախագահի նստավայր շենքեր և կառույցներ
13. ՀՀ Ազգային ժողով ՀՀ Ազգային ժողովի շենք
14. ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ սահմանադրական դատարանի շենք
15. ՀՀ դատարաններ ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների շենքեր
16. ՀՀ դատախազություն ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ դատախազությունների շենքեր
17. ՀՀ կառավարություն ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի շենքեր և մասնաշենքեր (N 7 հավելված)
18. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊՓԲԸ
«Հայաստանի ազգային ռադիո» ՊՓԲԸ
«Ձայնագրությունների Տերյան ստուդիա» ՊՓԲԸ
«Գյումրիի Շիրակ հեռուստառադիո» ՊՓԲԸ
19. ՀՀ արտաքին գործերի նախարարություն դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքեր
20. ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ կենտրոնական բանկի շենք
21. ՀՀ առողջապահության նախարարություն դեղատների կենտրոնական բազա
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի ուժեղացված հսկողության և դատահոգեբուժական փորձաքննության բաժանմունքներ
22. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենք
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ