ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի, ալկոհոլային խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտներում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկի վերջին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2402 Ծխախոտի արտադրանք, այդ թվում`
սիգարետներ` ֆիլտրով 10 հատ, 20 հատ, 40 հատ,
ծխագլանակներ 25 հատ,
սիգարետներ` առանց ֆիլտրի 12 հատ, 20 հատ:
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 11
Երևան