Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-10-20-ից մինչև 2011-10-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-10-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2009 թվականի N 774-Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաuտատել`

1) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

2. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացում.

2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող առնվազն երեք մասնագետների (փորձագետ կոնստրուկտորի, երկրաբանի կամ հիդրոերկրաբանի, տնտեսագետ-շինարարի) առկայություն.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով) հորատանցման տեխնիկայով, բետոնի և ամրանների ստուգման սարքավորումներով:

III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

6. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:

7. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին տեղեկատվություններ, մասնավորապես, պատվիրատուի, հետազննության վայրի, շենքի և շինության անվանման, հետազննության պահանջի, աշխատանքի սկզբի, աշխատանքի ավարտի վերաբերյալ տեղեկություններ:

8. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:

9. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. կանոնադրության պատճենը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ը. տեղեկություններ կազմակերպությունում առկա սարքերի, սարքավորումների մասին.

2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),

է. նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը` համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ. տեղեկություններ առկա սարքերի, սարքավորումների մասին:

(10-րդ կետը լրաց., փոփ. 06.10.11 N 1414-Ն)

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Ձև N 1

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

Գրանցման համարը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________________________

(պետական գրանցման համարը)

________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

Հ Ա Յ Տ

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_____________

(գործունեության տեսակը)

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

Հայտին կցվում են՝

1) կազմակերպության կանոնադրության պատճենը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) տվյալներ ներգրավված մասնագետների մասին N 3 ձև (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն).

5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

7) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

_______________ _______________ _______________

(դիմողի պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն)

Ձև N 2

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

Գրանցման համարը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

____________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

Հ Ա Յ Տ

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_________________

(գործունեության տեսակը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Հայտին կցվում են՝

1) անձնագրի պատճենը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.

4) (4-րդ կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին N 3 ձև.

6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը N 4 ձև.

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) առկա սարքերի, սարքավորումների ցանկը:

_______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

Կ.Տ. Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(Ձևը փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն)

Ձև N 3

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը Կրթությունը Մասնագի-

տությունը Լրացուցիչ տվյալներ

1 2 3 4 5

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 200 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև N 4

Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգի

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Աշխատանքի (ծառայության) անվանումը Կատարման ժամկետը Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1 2 3 4

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

_____ _____________ 200 թ.

(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ

ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

________________________

(լիցենզիայի համարը)

_____________________________

(գործունեության տեuակը)

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի

_______________________________________________________

_______________________________________________________

անվանումն ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

Գործողության ժամկետը` անժամկետ:

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ________________________

(uտորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։