ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 1454-Ա
«ԴԵԼՖԻՆԱՐԻ-ՆԵՄՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ԴԵԼՖԻՆԱՐԻ-ՆԵՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2014 թվականի նոյեմբերի 25-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հոկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1454-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԴԵԼՖԻՆԱՐԻ-ՆԵՄՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների
NN
ը/կ Ապրանքի
անվանումը, ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Քանակը Մաքսային հայտարա-
րագրի համարը Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը Մաքսային արժեքը(դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Դելֆին 01061200 4 C 21703 24.12.2010 թ. 249,141,619 25.11.2011 թ.
2. Ծովային փոկ 01061200 2 C 21703 24.12.2010 թ. 46,156,892 25.11.2011 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան