Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-10-27-ից մինչև 2024-06-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-06-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1439-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.

3) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 2-րդ կետից հանել «կամ ոլորտների» բառերը,

բ. 10-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ձևը,» բառից հետո լրացնել «, պետական գրանցման համարը,» բառերով,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ազգանունը,» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,» բառերով,

դ. N 1 ձևի առաջին տողը լրացնել «պետական գրանցման համարը» բառերով,

ե. N 2 ձևի երկրորդ տողում «Սոցիալական քարտի համարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը» բառերով.

4) կարգի N 5 ձևում`

ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը» բառերով.

բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը.

5) կարգի N 6 ձևում`

ա. առաջին տողը լրացնել «կազմակերպության անվանումը» բառերով,

բ. հանել «Սոցիալական քարտի համարը» տողը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4) Պետական տուրքի վճարման անդորրագիրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1439-Ն որոշման

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 775-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

______________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և որակավորված մասնագետի անձնագրի տվյալները)

________________________________________________________________

(գործունեության ոլորտը)

_______________________________________________

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ

__________________________

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ _______________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։