Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2006 Թ. ԹԻՎ 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

Աջափնյակ թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2007 թվականի թիվ 156-Ն

քաղ. Երևան

ԱՋԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2006 թ. ԹԻՎ 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները` հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի, մանրածախ առևտրի կենտրոնում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000 - 200.000 դրամ, որի վերին սահմանը թաղային համայնքներում կարող է լինել 1.75 անգամ ավելի (Լր. ՀՕ-133-Ն, ՀՀՊՏ N 19 (543), 11.04.2007թ., հոդված 10, կետ 11) և հաշվի առնելով համայնքի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի պետ Ա. Մելիքսեթյանի 06.06.2007թ. թիվ ԵԼ-21 զեկուցագիրը`

Աջափնյակ թաղային համայնքի ավագանին որոշում է`

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանել 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) դրամ:

Թաղապետ` Ռ. Հովսեփյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։