Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 11611364

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

29 հուլիսի 2011 թ.

ք. Երևան N 416-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր թեմային նվիրված «Համահայկական հինգերորդ խաղեր. 2011թ. օգոստոսի 13-21. Fifth Pan Armenian Games. 13-21 August 2011» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն հավելվածի:

2. Գործողության մեջ դնել` Սպորտ. Հինգերորդ համահայկական խաղեր թեմային նվիրված «Համահայկական հինգերորդ խաղեր. 2011թ. օգոստոսի 13-21. Fifth Pan Armenian Games. 13-21 August 2011» 1 նամականիշով գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը` 380 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

(2-րդ կետը փոփ. 26.09.11 N 567-Ն)

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար`

Մ. Վարդանյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2011 թվականի հուլիսի 29-ի

թիվ 416-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարարության աշխատակազմի ղեկավար

Վ. Ջիլավյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։