Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1507-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:

2. Հավանություն տալ «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հոկտեմբերի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Մոդելը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը(դրամ) Ներմուծման ժամկետը

տարի կիսամյակ

1 2 3 4 5 6 7 8 9 10

1 90272000 Բարձր էֆեկտիվությամբ հեղուկ քրոմատոգրաֆ Knaսer, Smartline Pսmp1050, Smartline Manager 5050, Smartline PDA 2850 հատ 2 Գերմանիա Գերմանիա 55073317 2011 2

2. 90181990 Օսմոմետր Knaսer Semi-Micrօ Osmօmeter K-7400 հատ 1 Գերմանիա Գերմանիա 2258938 2011 2

3. 701790 Սրվակներ 0,15մլ օսմոմետրի համար 100 հատ Knaսer A0914 կգ 1 Գերմանիա Գերմանիա 5764 2011 2

4. 9027 Ավտոմատ պոլիարիմետր Krսess P-8000 հատ 1 Գերմանիա Գերմանիա 5494140 2011 2

5. 842121000 Ջրի մաքրման սարք Milli-Q Direct 8 հատ 1 Ֆրանսիա Ֆրանսիա 5977800 2011 2

6. 90273000 Ատոմային ադսոբցիոն սպեկտրասկոպ Sհimadzս AA-7000/ AAC CE(LV) հատ 1 Ճապոնիա Գերմանիա 25776425 2011 2

7. 84281080 Վերելակ Kօne Elevatօrs L1 : BKG Type 100 45/1F հատ 1 Գերմանիա Գերմանիա 7860000 2011 2

8. 90272000 Քրոմատոգրաֆներ` գազային և իոնային Brսcker 450- GC, Diօnex ICS-1100 հատ 2 Հոլանդիա, ԱՄՆ Գերմանիա 54749019 2011 2

9. 90278017 Դեղահատերի և դեղապատիճների լուծելիության և տարրալուծելիության որոշման սարքեր Sօtax AT7 Smart,

Sօtax DТ 2 հատ 2 Շվեյցարիա Շվեյցարիա 10907584 2011 2

10. 902480 Դեղահատերի կարծրության որոշման սարք Sօtax, FT 2 հատ 1 Շվեյցարիա Շվեյցարիա 2553976 2011 2

11. 90118000 Մանրադիտակ MRC DMBA 210 հատ 1 Իսրայել Իսրայել 880812 2011 2

12. 902780110 pH-մետր MRC PH-207, MRC 86505 հատ 6 Իսրայել Իսրայել 834194 2011 2

13. 841939 Ռոտորային գոլորշացուցիչ MRC ROVA-2 L հատ 2 Իսրայել Իսրայել 1377368 2011 2

14. 901600100 Կշեռքներ, այդ թվում` նաև անալիտիկ MRC BPS-750- C2, MRC ABX-52-X, MRC ASB – 110 – C2, MRC BPS -210- C1 հատ 9 Իսրայել Իսրայել 3754449 2011 2

15. 841989 Ինկուբատորներ`240, 150, 80 և 36 Լ ծավալներով, այդ թվում`` նաև CO2 MRC DFI-240, MRC DFI- 150, MRC DFI – 80, MRC DFI-36, MRC 3503-2 հատ 7 Իսրայել Իսրայել 5237145 2011 2

16. 84192000 Ավտոկլավ ուղղահայաց MRC UTKBS-50LV հատ 2 Իսրայել Իսրայել 1682132 2011 2

17. 9025 Խոնավությունը գրանցող սարք MRC CR4-KTH հատ 3 Իսրայել Իսրայել 1232868 2011 2

18. 84798200 Խառնիչներ և օրբիտալ թափահարիչներ MRC HS-1,

MRC HS – 4, MRC HOP-1212, MRC TOS – 4030F հատ 6 Իսրայել Իսրայել 849729 2011 2

19. 84213990 Վակուումային ֆիլտրացման սարքեր MRC FGS-002, MRC FGS-003 հատ 3 Իսրայել Իսրայել 419084 2011 2

20. 847989 Ուլտրաձայնային բաղնիք MRC AC-120H, MRC AC-150 H, MRC DG600 հատ 3 Իսրայել Իսրայել 309412 2011 2

21. 84798200 Բլենդերներ MRC LB20ES, MRC 8010 S հատ 2 Իսրայել Իսրայել 558330 2011 2

22. 842390 Կշռաքարեր MRC Weigհt- S- F2-1g- 500g կգ 5 Իսրայել Իսրայել 242383 2011 2

23. 841939 Վակուումային չորանոց MRC 1408DIG հատ 2 Իսրայել Իսրայել 3269009 2011 2

24. 841850190 Սառցարան MRC DW-86HL53 հատ 2 Իսրայել Իսրայել 6610910 2011 2

25. 9027 Ռեֆրակտոմետր MRC K 7135 հատ 1 Իսրայել Իսրայել 402647 2011 2

26. 902730 Սպեկտրոֆոտոմետր և դրա բռնիչ MRC Spectrօ- UV18PC, MRC 900410 հատ 2 Իսրայել Իսրայել 2114337 2011 2

27. 841381 Պոմպեր MRC VP 58, MRC CVP-14, MRC VP-17, MRC VP-19 հատ 5 Իսրայել Իսրայել 1175116 2011 2

28. 84139100 Պոմպի վակուումային կարգավորիչ MRC 169300-06 հատ 1 Իսրայել Իսրայել 44023 2011 2

29. 902910 Լաբորատոր հաշվիչ սարք MRC CLC-570 հատ 1 Իսրայել Իսրայել 365865 2011 2

30. 84798200 Վորտեքս MRC SI -200 հատ 3 Իսրայել Իսրայել 223992 2011 2

31. 903180 Տիտրատոր MRC TIT-5 հատ 1 Իսրայել Իսրայել 1850278 2011 2

32. 841460 Կենսաբանական անվտանգության պահարան MRC BSC 18IIA2X հատ 1 Իսրայել Իսրայել 2901190 2011 2

33. 85143099 Վառարաններ, այդ թվում` մուֆելային MRC DNO -80, MRC MSF 12/6, MRC MSF 11/14 հատ 5 Իսրայել Իսրայել 3083819 2011 2

34. 84199085 Ջրային բաղնիքի կափարիչ MRC C-14 հատ 1 Իսրայել Իսրայել 37455 2011 2

35. 9027 Կաթի ավտոմատացված անալիզատոր MRC MIA-A հատ 1 Իսրայել Իսրայել 736312 2011 2

36. 84193990 Էքսիկատորներ MRC 12-3050, MRC 12-3052 հատ 4 Իսրայել Իսրայել 166861 2011 2

37. 841869 Սառույց արտադրող սարք MRC XB-40 հատ 1 Իսրայել Իսրայել 710039 2011 2

38. 84211920 Ցենտրիֆուգներ MRC SCEN-206, MRC ECENR-210, MRC LCEN-201, MRC HSCEN-204 հատ 5 Իսրայել Իսրայել 3397138 2011 2

39. 84219900 Ցենտրիֆուգի ռոտոր MRC RA-5006,

MRC RA-1508 հատ 3 Իսրայել Իսրայել 521548 2011 2

40. 9027 Սննդի անվտանգության անալիզատոր MRC FSA-1510 հատ 1 Իսրայել Իսրայել 2113006 2011 2

41. 842129 Եռատեղ ֆիլտրացիոն սարքավորում MRC MANF-3 հատ 1 Իսրայել Իսրայել 589184 2011 2

42. 841989 Ջրային բաղնիք MRC WBO-100, MRC WB-14, MRC WBS-14D հատ 4 Իսրայել Իսրայել 880055 2011 2

43. 392690 Միկրոպիպետներ MRC MPC-8-50, MRC MPC-8-100, MRC MPC-8-300, MRC MPC-50, MRC MPC-100, MRC MPC-1000 հատ 7 Իսրայել Իսրայել 448179 2011 2

44. 90318098 Ծխեցման սարք Bօrgwaldt KC RM20D 70770010 հատ 1 Գերմանիա Գերմանիա 28505600 2012 1

45. 90319085 Քարշիչ պահարան Bօrgwaldt KC Hօօd 70770040 հատ 1 Գերմանիա Գերմանիա 1983340 2012 1

46. 902710 CO/CO2 անալիզատոր Bօrgwaldt KC C24 72240000 հատ 1 Գերմանիա Գերմանիա 8659100 2012 1

47. 90271090 Օճառի պղպջակի արագությունը որոշող սարք Bօrgwaldt KC Sօap Bսbble Flօw Meter 35 ml 70241000 հատ 1 Գերմանիա Գերմանիա 308112 2012 1

48. 40169300 Օժանդակ մասեր ծխեցման սարքի համար Bօrgwaldt KC 80754910 կգ 2 Գերմանիա Գերմանիա 2745760 2012 1

49. 902790 Օժանդակ մասեր CO/CO2 անալիզատորի համար Bօrgwaldt KC 82240200 հատ 1 Գերմանիա Գերմանիա 772900 2012 1

50. 40169300 Օժանդակ մասեր` 5,5 – 6,5 և 6,5 – 7,5մմ տրամագծերով ծխեցման սարքի համար Bօrgwaldt KC 80210280, Bօrgwaldt KC 80210270 հատ 2 Գերմանիա Գերմանիա 596312 2012 1

51. 84051000 Գեներատոր Claind NiGen LCMS 40-1 հատ 1 Իտալիա Իտալիա 5774480 2011 2

52. 70172000 Տարբեր չափերի ապակե ծավալաչափիչ կոլբաներ կափարիչով

(5-250 մլ), այդ թվում` էռլեմեյերի (50-1000), լայնաբերան և մուգ ծավալաչափիչներով, չափիչ գլաններ

(25- 2000 մլ) և լաբորատոր բաժակներ (50-800 մլ) Hirscհmann Labօrgerate հատ 986 Գերմանիա Գերմանիա 3293270 2011 2

53. 392690 Պլաստիկ տարա 1000մլ Hirscհmann Labօrgerate 7501193 հատ 2 Գերմանիա Գերմանիա 11287 2011 2

54. 392350 Պլաստիկ փակիչ

(NS 19/26, NS 29/32, NS 45/40) Hirscհmann Labօrgerate 8900275, 8900286, 8900293 հատ 250 Գերմանիա Գերմանիա 119210 2011 2

55. 392690 Պլաստիկ տարաներ կապույտ (150, 600 և 1000մլ) Hirscհmann Labօrgerate 7600191, 7600183, 7600193 հատ 16 Գերմանիա Գերմանիա 15658 2011 2

56. 39233010 Պլաստմասե լվացման տարաներ` էթանոլի, մեթանոլի և ջրի համար Hirscհmann Labօrgerate 7690106, 7690103, 7690101 հատ 14 Գերմանիա Գերմանիա 31839 2011 2

57. 701790 Ապակե ծավալաչափիչ պիպետներ սանդղակներով, ինչպես նաև մեկ նիշով (0.5-20 մլ) Hirscհmann Labօrgerate հատ 240 Գերմանիա Գերմանիա 321317 2011 2

58. 701790 Աշխատանքային ապակե շիշ

(1000-2000մլ), ապակե ձագար

(40-150 մմ), գոլորշիացման ապակի (35-90մլ), , երիզ ստերիլիզացիայի ստուգման համար Heinz Herenz Medizinalbedarf հատ 117 Չեխիա, Գերմանիա, Կանադա Գերմանիա 255710 2011 2

59. 690990 Կերամիկ հավանգներ

(150-220 մլ), հավանգակոթեր (132-158մմ) և տիգելներ (20մլ, 40մմ և 30մլ, 45մմ) Heinz Herenz Medizinalbedarf հատ 60 Չեխիա Գերմանիա 158563 2011 2

60. 392690 18մմ փորձանոթների ցանց պլաստմասե Heinz Herenz Medizinalbedarf 1131963 հատ 16 Իտալիա Գերմանիա 47622 2011 2

61. 701790 Ապակե փորձանոթներ (150x16x0.7մմ, 1000 հատ, 180x18x0.7-0.8 մմ, 1000 հատ, 160x15/16 x0.8-1մմ, 780 հատ, 160x15/16x1.1 -1.2 մմ, 1000 հատ) և անոթներ ցենտրիֆուգի համար (98x16/17x 0.9-1մմ, 100) Heinz Herenz Medizinalbedarf հատ 12 Գերմանիա Գերմանիա 449840 2011 2

62. 701790 Լայնաբերան ապակե լաբորատոր շիշ, 250մլ Heinz Herenz Medizinalbedarf 1083241 հատ 24 Գերմանիա Գերմանիա 27919 2011 2

63. 392690 Պլաստիկ ստերիլ պիպետներ` 1-5մլ

(1 տուփ` 1000 հատ) և պարաֆիլմեր (38մx10սմ, 12) Heinz Herenz Medizinalbedarf հատ 13 Իտալիա, Կանադա Գերմանիա 380845 2011 2

64. 392350 Կոլբայի փակիչ պլաստիկ N29, 850 Heinz Herenz Medizinalbedarf 1012900 կգ 2 Գերմանիա Գերմանիա 65511 2011 2

65. 392390 Պետրիի աման ստերիլ

(94x16մմ, 480) Heinz Herenz Medizinalbedarf

1130302 հատ 2 Գերմանիա Գերմանիա 132688 2011 2

66. 690890 Սալիկներ` տարբեր չափերի, այդ թվում` հատակի և կերամիկական,

սալահատակներ 120x180 սմ Rak Ceramics մ2 3686.75 Արաբական Էմիրություն Արաբական Էմիրություն 32917320 2011 2

67. 6910 Զուգարանակոնքեր, բիդեներ և լվացարաններ Rak Ceramics RONDO, RESERVA, NOVA, SCOOP հատ 35 Արաբական Էմիրություն Արաբական Էմիրություն 1544146 2011 2

68. 848180 Ծորակներ, այդ թվում` լվացարանների, ցնցուղների և բիդեների համար Rak Ceramics RAK14003, 14000-01, 14001-01 հատ 41 Արաբական Էմիրություն Արաբական Էմիրություն 1663304 2011 2

69. 84819000 Ուղղանկյուն ցնցուղ Rak Ceramics RAK14018 հատ 8 Արաբական Էմիրություն Արաբական Էմիրություն 232993 2011 2

70. 84819000 Ծորակ ցնցուղի համար Rak Ceramics RAK10012 հատ 8 Արաբական Էմիրություն Արաբական Էմիրություն 116448 2011 2

Ընդամենը 310806926

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 6-ի N 1507-Ա որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երևան ____ _______________ 2011 թ.

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Լևոն Հակոբյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2012 թվականի մայիսի 1-ը ստեղծել ներդրումային ծրագրով նախատեսված` սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական լաբորատորիա, որը հավատարմագրված կլինի միջազգային ճանաչում ունեցող համապատասխան կառույցների կողմից.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 41 աշխատատեղ` ապահովելով վերջիններին մոտ 150 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1. Ընկերության կողմից պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1507 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Պայմանագրի գործողության ժամկետը

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5 Հասցեն` ՀՀ, Երևան, Վարշավյան 2/1

_______________ Տիգրան Դավթյան _______________ Լևոն Հակոբյան

Կ.Տ. Կ.Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։